Ռոնալդուի կոչը․ Մնանք տանը և դրանով օգնենք առողջապահության աշխատակիցներին
Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կորոնավիրուսի պանդեմիայի և կարանտինի առիթով դիմել է երկրպագուներին։
«Ամբողջ աշխարհի համար այս ծանր պահին լինենք շնորհակալ այն ամենի համար, ինչն իսկապես կարեւոր է՝ մեր առողջությունը, մեր ընտանիքը, մեր մերձավորները։
Մնանք տանը և դրանով օգնենք առողջապահության աշխատակիցներին։ Նրան պայքարում են կյանքեր փրկելու համար»,- Թվիթերում գրել է Ռոնալդուն՝ հրապարակելով լուսանկար երեխաների հետ։
Ռոնալդուն ինքնամեկուսացվել է Մադեյրայում։