«Ականատես»-ի դիտորդների մոտ հերքվել է կորոնավիրուսը՝ երկար թեստեր անցկացնելու արդյունքում
«Ականատես» դիտորդական առաքելության մի քանի անդամները, որ նախօերին ախտորոշվել էին կորոնավիրուսով եւ դարձել պատճառ, որ առաքելությունը չեղարկի Արցախի ընտրություններին դիտորդական առաքելությունը, կրկնակի թեստ են հանձնել, ախտորոշումը հերքվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Ալեքսեյ Պետրոսյանը։
«3-4 հոգի են եղել, կրկնակի թեստավորվել են Նորքի ինֆեկցիոն կենտրոնում, արդեն ոչ թե ռապիդ, այլ երկար թեստով եւ հերքվել է վիրուսի առկայությունը»,- ասաց նա՝ նշելով, որ այնուամենայնիվ, դիտորդները Արցախ չեն մեկնի։
Հիշեցնենք, որ դիտորդական առաքելությունը նախօերին հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ չեն մեկնի Արցախ։
Դիտորդները եւ լրագրողները, որոնք պատրաստվում են Արցախում մասնակցել ընտրություններին, նախքան գնալը թեստավորվեն են։