Խոհարար Սետիենը. Ինչպես է կարանտինն անցկացնում «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը
Կատալոնական «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը #CulersAtHome շարքի հերթական թողարկմանը ներկայացրել է՝ ինչպես է կարանտինն անցկացնում հիմնական թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչը պատմել է, որ զբաղվում է ընթերցանությամբ, դիտում է ֆիլմեր, նաև փորձում է ուժերը խոհանոցում:
«Ամեն ինչ շատ արագ կկարգավորվի և մենք կվերադառնանք մեր աշխատանքին»,- ասել է Սետիենը:
Նշենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի առաջատար ֆուտբոլային առաջնությունները դադարեցված են, իսկ ֆուտբոլիստները՝ ինքնամեկուսացած: