Գերմանիայի Հեսեն դաշնային հողի ֆինանսների նախարարի դին հայտնաբերվել է երկաթուղու վրա
Գերմանիայի Հեսեն դաշնային հողի ֆինանսների նախարար Թոմաս Շեֆերի դին է հայտնաբերվել շաբաթ՝ մարտի 28-ին փրկարար ծառայությունների աշխատակիցների կողմից Հոխայմ քաղաքի երկաթուղու վրա, հաղորդում է DW-ը։
Քննիչների վարկածով՝ Շեֆերն ինքնասպանություն է գործել։ Քաղաքական գործիչը 54 տարեկան էր։
Հեսենի վարչապետ Ֆոլքեր Բուֆյեն ցավակցել է զոհվածի ընտանիքին։ «Մենք բոլորս ցնցված ենք եւ դժվարությամբ ենք հավատում, որ Թոմաս Շեֆերը կյանքից հեռացել է այդքան անսպասելի կերպով»,-հայտարարել է Բուֆյեն։
Շեֆերը զբաղեցնում էր Հեսենի ֆինանսների նախարարի պաշտոնը 2010 թվականից։ Նա համարվում էր դաշնային հողի ներկայիս վարչապետ Բուֆյեի հնարավոր իրավահաջորդը։