Սաուդյան Արաբիան վճռական է տրամադրված Ռուսաստանի հետ նավթային պատերազմում. Bloomberg
Սաուդյան Արաբիայի էներգիայի նախարարությունը հայտարարել է, որ թագավորությունը մտադիր չէ բանակցել Ռուսաստանի հետ նավթի արդյունահանման ծավալների և գնային քաղաքականության վերաբերյալ:
Ինչպես ներկայացնում է Bloomberg գործակալությունը, նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Սաուդյան Արաբիան վճռական է Ռուսաստանի հետ գնային պատերազմի հարցում իր դիրքորոշման մեջ:
Սաուդական կողմի այս մեկնաբանությունը հետևել է ՌԴ էներգետիկայի փոխնախարար Պավել Սորոկինի հայտարարությանն առ այն, որ «միայն ՕՊԵԿ + ձևաչափի մասնակիցները չեն կարող կարգավորել շուկան, շատ այլ երկրներ պետք է մասնակցեն հավասարակշռության վերականգնմանը»:
«Որևէ բանակցություն տեղի չի ունեցել Սաուդիան Արաբիայի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարների միջև ՕՊԵԿ+ ձևաչափն ընդլայնելու վերաբերյալ կամ որևէ քննարկում նավթի շուկայում հավասարակշռության շուրջ համատեղ համաձայնության մասին»- ասվում է սաուդական նախարարության հայտարարության մեջ:
Գործակալությունը հիշեցնում է, որ ուրբաթ օրվա տվյալներով՝ Brent ապրանքանիշի նավթի գինը նվազել էր 25 դոլարից և կորոնավիրուսի համավարակի պատճառով կարող է վերանալ նավթի համաշխարհային պահանջարկի մեկ հինգերերոդ մասը: