Շոտլանդիայի հարցերով բրիտանացի նախարարը վարակվել է կորոնավիրուսով․ The Guardian
Շոտլանդիայի հարցերով Մեծ Բրիտանիայի նախարար Ալիստեր Ջեկը վարակվել է կորոնավիրուսով, գրում է The Guardian-ը։
Ջեկը Մեծ Բրիտանիայի կառավարության երրորդ անդամն է, որի մոտ նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել։
«Վերջին օրերին ինձ մոտ կորոնավիրուսի հետ կապված թեթեւ ախտանիշներ կային։ Բժշկական խորհրդատվությունների համաձայն, ես ինքնամեկուսացվում եմ եւ տնից եմ աշխատում»,- հայտարարել է նախարարը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել նոր տեսակի կորոնավիրուսով Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի եւ առողջապահության նախարար Քրիս Ուիթիի վարակվելու մասին։
Նրանք երեքն էլ հայտարարել են, որ շարունակում են իրենց գործունեությունը եւ տնից են աշխատում։