Լուիս Էնրիկե․ Իսպանիայի հավաքականը կարող է նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը
Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Եվրո-2020-ը մեկ տարով հետաձգելու որոշումը եւ կանխատեսել իր ղեկավարած թիմի հնարավորությունները Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում։
«Դրական կողմ էլ կարելի է գտնել Եվրո-2020-ը մեկ տարով հետաձգելու մեջ։ Մենք ավելի շատ ժամանակ կունենանք պատրաստվելու համար, երիտասարդները կկարողանան զարգանալ, քանի որ նրանք ավելի շատ ժամանակ կունենան։
Ես ցանկանում եմ հաղթել այդ մրցաշարում, Իսպանիայի հավաքականը կարող է նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ը պետք է անցկացվեր հունիսի 12-ից հուլիսի 12-ը, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով հետաձգվեց մեկ տարով։