Ֆոնսեկա․ Հիմա «Ռոմայում» բոլորից շատ աշխատում է ֆիթնեսի մարզիչը
Իտալական «Ռոմայի» 47-ամյա պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան պատմել է կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով հայտարարված կարանտինի պայմաններում իր կյանքի մասին։ Նա նաև նշել է, որ հիմա հռոմեական ակումբում ամենամեծ աշխատանքը կատարում է ֆիթնեսի մարզիչը, որը ֆուտբոլիստների համար մշակում է անհատական մարզումների ծրագրեր։
«Նախորդ հինգ օրում միայն երեկ եմ դուրս եկել տանից, սուպերմարկետից սննդամթերք գնեցի։ Ինձ զգում եմ անվտանգ։ Հռոմն ապահովում է բոլոր անհրաժեշտ պայմանները հարմարավետ կյանքի համար։ Այստեղ է երկրի լավագույն հիվանդանոցներից մեկը։
Մենք մշտական կապի մեջ ենք ֆուտբոլիստների հետ, հիմա չի կարելի ամբողջովին անշարժ մնալ։ Մեր ակումբի ֆիթների մասին Նունու Ռոմանոն հիմա բոլորից շատ է աշխատում։
Ես հիմնականում ժամանակ եմ անցկացնում կնոջս և որդուս հետ։ Այդքան էլ շատ չեմ մտածում ֆուտբոլի մասին։ Բայց հետևում եմ խաղացողների, նշումներ եմ անում, թե առաջիկայում որ ֆուտբոլիստը կարող է հետաքրքիր լինել մեր թիմին»,- Ֆոնսեկայի խոսքը մեջբերում է football-italia.net-ը։
Իտալիայի առաջնությունը դադարեցված է կորոնավիրուսի պատճառով։