The Telegraph․ «Վեստ Հեմի» 8 ֆուտբոլիստներ ընտանիքների հետ ինքնամեկուսացման մեջ են
Անգլիական «Վեստ Հեմի» ութ ֆուտբոլիստների մոտ կասկածվում է կորոնավիրուս, հաղորդում է բրիտանական The Telegraph-ը։
Բոլորը ընտանիքների անդամների հետ ինքնամեկուսացվել են։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։
«Կարող եմ հայտնել, որ մեր խաղացողներից որևէ մեկի մոտ միջին ծանրության ախտանիշ չկա։ Վստահ եմ, որ նրանց հետ ոչինչ չի պատահի»,- ասել է «Վեստ Հեմի» ղեկավարի տեղակալ Քերեն Բրեդին։
«Վեստ Հեմում» հայտարարված է կարանտին մինչև ապրիլի 13-ը։ Բոլոր խաղացողները մարզվում են անհատական ծրագրերով։