ՌԴ կողմից սահմանների նոր սահմանափակումները չեն ազդելու հայկական բեռների վրա. քիչ առաջ խոսել եմ Միշուստինի հետ. Փաշինյան
Ռուսաստանը սահմաններին նոր սահմանափակումներ մտցնելու որոշում է կայացրել, եւ դա որոշակի անհանգստություններ է առաջացրել Հայաստանում, այդ թվում բիզնես շրջանակներում։ Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շատերը մտածում էին, որ այդ որոշումները որոշակի ազդեցություն կունենան նաև Հայաստանի և Ռուսաստանի բեռնափոխադրումների վրա, բայց ուզում եմ ասել, որ նման անհանգստությունները տեղին չեն, որովհետև այդ որոշումը չի ազդելու հայաստանյան բեռների վրա։ Այդ փաստը հաստատվեց նաև քիչ առաջ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ իմ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Ինչպես բեռները Հայաստանից տեղափոխվում էին Ռուսաստան, եւ Ռուսաստանից Հայաստան, նույն ռեժիմը այդ որոշումից հետո շարունակվելու է»,-հայտարարեց Փաշինյանը։