Լոթար Մաթեուս․ Ջեյդոն Սանչոն պետք է տեղափոխվի «Բավարիա»
Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին խաղացող Լոթար Մաթեուսը Դորտմունդի «Բորուսիայի» և Անգլիայի հավաքականի 20-ամյա կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին հորդորել է տեղափոխվել «Բավարիա»։
«Չի բացառվում, որ Սանչոն տեղափոխվի Անգլիա, բայց ի՞նչ կարող է նրան տալ «Չելսին» կամ «Մանչեսթեր Սիթին»։ Այդ թիմերը չեն էլ ապահովել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։
Սանչոն պետք է տեղափոխվի «Բավարիան»։ Նա ունի հրաշալի տեխնիկա, կարող է խաղալ երկու եզրերում էլ։ Ջեյդոնը գերազանց խաղ է ցուցադրում «Բորուսիայում» և օգնում է ոչ միայն այդ թիմին, այլև ամբողջ Բունդեսլիգային»,- Մաթեուսի խոսը մեջբերում է Metro-ն։
Ջեյդոն Սանչոն «Բորուսիա» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից» 2017 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 35 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 19 գոլային փոխանցում։