Իրանը երկրի տարեկան բյուջեի 20 տոկոսը հատկացրել է կորոնավիրուսի դեմ պայքարին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ երկրի տարեկան բյուջեի 20 տոկոսը հատկացվել է կորոնավիրուսի դեմ պայքարին` հավելելով, որ Իրանում առողջապահական համակարգը, չնայած արտասահմանյան պատժամիջոցներին, ուժեղ է եւ լավ սարքավորված, հայտնում է Tasnim-ը:
Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային գրասենյակում նստաշրջանի ժամանակ Ռոհանին ասել է, որ հատկացված գումարը` երկրի բյուջեի մեկ հինգերորդ մասը, 1 տրիլիոն դոլար է կազմում: «Սա կարող է զարմանալի լինել աշխարհի համար` ինչպես կարող է պատժամիջոցների տակ գտնվող երկիրն իրեն թույլ տալ լավ հագեցած հիվանդանոցներ եւ եռանդուն բժիշկներ եւ բուժքույրեր ունենալ»,- ասել է Ռոհանին:
Իրանի նախագահը հավելել է, որ չնայած համաճարակի հետ կապված դժվարություններին, իրանական հասարակությունը հանգիստ է, իսկ երկրի իշխանությունները բնակչությանն ապահովում են անհրաժեշտ ամեն ինչով:
Ուրբաթ օրվա տվյալներով` Իրանում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 32 332 դեպք: