Շուշիի շրջանում կորոնավիրուսի տարածման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում
Արղցախի հանրապետության Շուշիի շրջանում կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների ուղղությամբ իրականացվում եւ նախատեսվում են միջոցառումներ։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Ստեղծվել է նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող շրջանային հանձնաժողով:
Շուշի քաղաքի կենտրոնական փողոցները ախտահարվել են քլորակրի 65 տոկոսանոց լուծույթով:
Ախտահարվել են Շուշի-Ստեփանակերտ երթուղին սպասարկող ավտոբուսները:
Ձեռք է բերվել ախտահանիչ հեղուկ (ալկոգել), որը տրամադրվել է գործող հիմնարկ-կազմակերպություններին:
Բնակչության շրջանում տարվել են բացատրական աշխատանքներ՝ անհարկի փողոց դուրս չգալու եւ զանգվածային միջոցառումներ չկազմակերպելու մասին:
Նախատեսվում է՝
Ախտահանիչ հեղուկներ տրամադրել տաքսու վարորդներին:
Շարունակել փողոցների, կանգառների, ավտոբուսների ախտահանման աշխատանքները: