Ռոյսը 500 հազար եվրո է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարին (Տեսանյութ)
Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Մարկո Ռոյսը խոշոր գումար է հատկացրել Դորտմունդում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին, տեղեկացնում է Bild-ը:
30-ամյա ֆուտբոլիստը սեփական միջոցներից 500 հազար եվրո է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին:
«Հոգ տարեք ձեր և ձեր հարազատների մասին: Կորոնավիրուսը հնարավորություն է տալիս հասարակությանը միավորվել և միասնական պայքարել մղել այս վիրուսի դեմ»,- գրել է Ռոյսն Ինստագրամի իր պաշտոնական էջում:
Տեսանյութն՝ այստեղ: