Օզիլի գործակալը՝ ֆուտբոլիստի ապագայի մասին
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը մտադիր չէ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո փոխել ակումբային գրանցումը: Այս մասին հայտարարել է ծագումով թուրք ֆուտբոլիստի գործակալ Էրկուտ Սոգուտը:
«Օզիլը երջանիկ է զգում «Արսենալում» և չի ցանկանում հեռանալ թիմից: Օզիլը գործող պայմանագիր ունի «Արսենալի» հետ և չի հրաժարվի դրանից»,- Սոգուտի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
Տեղեկացնենք, որ Օզիլի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:
Ընթացիկ մրցաշրջանում Օզիլը բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: