Պարետի նոր որոշումը․ արգելվել է ներմարզային, միջմարզային և միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումները
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ արգելվել է ավտոբուսներով և միկրոավտոբուսներով ներմարզային, միջմարզային և միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումները։
Սա ներառված է տնտեսական գործունեության սահմանափակումների տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների մեջ և ուժի մեջ է մինչև մարտի 31-ը՝ ժամը 23։59-ը ներառյալ։