Ճապոնացի բորտ-ուղեկցորդուհիներին թույլ կտան տաբատ կրել և հրաժարվել բարձրակրունկներից
Japan Airlines-ում ընկերությունում աշխատող բորտ-ուղեկցորդուհիները կստանան հնարավորություն տաբատ կրել եւ հրաժարվել բարձրակրունկներից, հայտնել է ընկերությունը:
Ավիաընկերությունը ճապոնական խոշորագույն ընկերություններից մեկն է, որ հայտարարել է փոփոխությունների մասին #KuToo անունով հայտնի արշավից հետո, որը կոչ էր արել հրաժարվել աշխատավայրում պարտադիր բարձրակրունկներ կրելուց՝ հավաքելով ավելի քան 32 000 ստորագրություն առցանց ստորագրահավաքում, հաղորդում է Thomson Reuters Foundation-ը:
Ընկերությունը հայտարարել է, որ փոփոխությունը, որն ուժի մեջ կմտնի ապրիլին, թույլ կտա շուրջ 6000 անձնակազմի անդամ-կանանց ընտրել կոշիկներ, որոնք առավելագույնս կհամապատասխանեն նրանց կարիքներին անկախ նրանից՝ բարձրակրունկ են, թե ոչ:
#KuToo արշավն առաջին պլան էր բերել Ճապոնիայում կանանց գեղեցկության խիստ ստանդարտները՝ զբաղեցնելով 153 երկրներից 121-րդ տեղը Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ գենդերային տարանջատման վերջին ինդեքսում:
Հեշթեգը հիմնված է ճապոնական բառախաղի վրա՝ «կուցու»՝ կոշիկ, եւ «կուցուու»՝ ցավ:
Վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ կինը չպետք է տառապի դրես-կոդի պահանջների պատճառով: