ՊՍԺ-ն պատրաստ է 10 միլիոն եվրո աշխատավարձ վճարել Կուլիբալիին
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն շարունակում է աշխատել իտալական «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիի տրանսֆերի ուղղությամբ։
Փարիզյան ակումբը պատրաստ է 28-ամյա սենեգալցի ֆուտբոլիստին առաջարկել պայմանագիր մինչեւ 2025 թվականը, տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ գումարած բոնուսներ։
«Նապոլին» Կուլիբալիի տրանսֆերից ակնկալում է 100 միլիոն եվրո։ Կուլիբալին Փարիզում գնել է բնակարան 4 միլիոն եվրոյով։