Կորոնավիրուսի հետևանքով մահացել է Իսպանիայի թագավորի ազգականուհին. «ՌԻԱ Նովոստի»
Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ի ազգականուհի Մարիա Թերեզա Բուրբոն-Պարմսկայան 86 տարեկանում մահացել է կորոնավիրուսի հետեւանքով, հայտնել է նրա եղբայրը՝ Սիկստ-Հենրիխ Բուրբոն-Պարմսկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նորին Թագավորական մեծություն Սիկստ-Հենրիխ Բուրբոնը հայտնում է, որ հինգշաբթի՝ մարտի 26-ին, Փարիզում 86 տարեկանում մահացել է նրա քույրը՝ Մարիա Թերեզա Բուրբոն-Պարմսկայան եւ Բուրբոն-Բյուսետսկայան, որը զոհ է գնացել COVID-19 կորոնավիրուսին»,- նշված է Սիկստ-Հենրիխի Facebook-յան էջում հրապարակված հայտարարության մեջ: