Երևան, 04.Հունիս.2020, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Շվեդիայի գլխավոր համաճարակաբանը խոստովանել է՝... Ֆրանսիայի ֆինանսների նախարարը քննադատել է առե... Զինծառայողը ցանկացել է քնել կրտսեր սերժանտի մ... Պրոակտիվ ձևով աշխատելու դեպքում Հայաստանը 2.5... Լուկաշենկոն ցրել է կառավարությունը Դանիիլ Դուբովը եզրափակիչում հաղթեց Հիկարու Նա... Վարչապետն ասաց բաներ, որոնք տարակուսանք են առ... Փաշինյանը ավագ քննիչ Էդուարդ Թումաղայանին գոր... Եվրոպական հանձնաժողովը նոր կորոնավիրուսը դասա... Դուք հրաժարական եք տալու շատ մոտ ապագայում ու... Օրվա թիվը. Քայլի Ջենները տարվա ընթացքում 130 ... Գիտնականներն անմիջապես ազդող ինսուլին են ստեղ... Արսեն Թորոսյանը «Լուսավոր Հայաստանին» «իրենց ... Իտալիան բացում է սահմանները ԵՄ քաղաքացիների հ... Պրեմյեր լիգայի ակումբների 1197 թեստից 1 դրակա... Հունիսի 4–ից՝ դրսում միայն դիմակներով, բացի մ... Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները դատի են տվել... ԵՏՀ խորհուրդը համալրել է ապրանքների ցուցակը, ... Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Քրեակատարողական... «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան վերադառնում էր զո... Թրամփի վարչակազմը հուսով է, որ նավթի առաջատար... Մաքուր օդն արդեն վտանգավո՞ր է առողջության համ... Ծաղրածու Հայկի յուրաքանչյուր օր Երևանի քաղաքա... Տանկիստներին անցկացրել են մեքենավարման պարապմ... Միայն մանիպուլյացիայի ենթարկված մարդիկ են ապր... Նիկոլը վերջացած է ու պետք չի սպասել, թե ինքն ... Ողբերգական դեպք Գյումրիում. «պոլիտրավմա» ախտո... Պարետը յոթ օրով արգելել է Արաբկիրում մանկապար... Նախատեսել ենք, որ քաղաքացին կմասնակցի վաղվա ճ... Կայացվել է 1532 կազմակերպության գործունեությա... 4-րդ զորամիավորումում անցկացվել են կրակային վ... Ջոնսոնը Ֆլոյդի մահը «սարսափելի եւ աններելի» է... «Արարատ-Արմենիան» ու «Լոռին» չպարզեցին հաղթող... Երեւանի վեց դպրոցի տնօրեններին հայտարարվել է ... Փաշինյանը շարունակում է հրապարակել հակահամաճա... Արարատ Միրզոյանը ցավակցել է ՀՀ ԱԺ նախկին նախա... Կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվեհամարին մուտքե... Լարված իրավիճակը Բագրատաշենի անցակետում պահպա... Նոր կանոն. բոլոր հանրային բաց տարածքներում դի... Առաջիկա շաբաթ-կիրակի օրերին պլանավորված տասնյ... Գերմանիան բանակցություններ է վարում Անկարայի ... Կորոնավիրուսի հետեւանքով մահացած անձանց անուն... Ոչ մի մեղադրանք չի հնչում, հնչում է իրավիճակի... Հեպատիտ C-ի դեմ դեղամիջոցը կարող է արդյունավե... Սպիտակ տունը չի ժխտում, որ ԱՄՆ-ում համակարգայ... «Դու շահույթ ես ստացել դեգրադացիայի միջոցով».... Հիմա անձամբ գնալու եմ որոշ դպրոցներ. նախարարը... ԱՄՆ Դատաբժշկական փորձագետների ասոցիացիան համա... Մեկ օրում բացահայտվել է 49 հանցագործություն. ... Ճեպազրույց պարետատան նիստից հետո (Տեսանյութ. ... Վրաստանում հայտնաբերված վարակակիրների թիվը հա... Կամ վերադարձեք հեղափոխության արժեքներին, կամ ... Հակաճգնաժամային 18-րդ միջոցառման շահառուները ... Բուլղարիան Հայաստանին է տրամադրել 500 հավաքած... Հակաճգնաժամային 10-րդ միջոցառումից օգտվել է շ... ԲՏԱ նախարարությունը հայտարարում է 17-րդ միջոց... ԱՀԿ. Եվրոպայում չկան երկրներ, որոնք կորոնավիր... Գագիկ Բեգլարյանի եղբոր նկատմամբ հետախուզում է... Խորհրդարանը պետք է արտահերթ նիստ հրավիրելու հ... Դիզայներ Վիրջիլ Աբլոյին քննադատել են Ֆլոդյի ֆ... Նիկոլ Փաշինյանը կիսվել էր հունվարի 8–ի խնջույ... 17-րդ միջոցառման 2-րդ ծրագրով մինչև 20 մլն դր... ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ընթացքում առնվազն 11 ... Վեոլիա Ջուրը Մերձավանում կչեղարկի 5 օրվա ջրի ... Այվազովսկու «Նեապոլիտանական ծոց» նկարը Sotheb... Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքն այսուհե... Արայիկ Հարությունյանը կադրերի հետ կապված նոր ... Դավա Մանուկյանը ցանկանում է տուն գնել բազմազա... Կորոնավիրուսով վարակված՝ 6 օրական երեխայի կյա... Լոռու մարզպետարանի և «Հայաստանի Ֆուլլեր տնաշի... Պենտագոնը ցույցերի ֆոնին Վաշինգտոնի շրջան է ո... Լոռու մարզին նվիրաբերվեց թվային շարժական ռենտ... Նախագահ Արմեն Սարգսյանը կորոնավիրուսի համավար... 2019թ. ընթացքում արձանագրված բնակարանային գող... Պետական աջակցության 17-րդ միջոցառման առաջին ծ... Հիմա պիտի սպեցնազը հանեմ, ծեծուջարդով կարգուկ... ԱՀԿ-ն զգուշացրել է COVID-19-ի երկրորդ «ավերիչ... Փարաքարում այսօր կորոնավիրուսից մեկ երիտասարդ... Ժողովուրդն ականատես է լինում, որ Կառավարությո... «Մարդիկ սկսել են հասկանալ, որ Հայաստանում ինչ... Սա կատաստրոֆա է. ես եմ պատասխանատուն, բայց դր... Հունիսի 3. Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի ... Մրցույթ` Վրաստանի բարձրագույն ուսումնական հաս... Նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շն... Հունիսի 2-ին՝ ուշ երեկոյան, Արմավիրի մարզի Մե... Չինաստանը կգործարկի աշխարհի ամենամեծ հեռադիտա... Հրդեհ Չարենցավան քաղաքում. տուժածներ չկան Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի գործունեությ... Թուրքիան փորձում է տիրանալ Երուսաղեմի հայկակա... Դուբայում հունիսի 3-ից առևտրի կենտրոններն ու ... Հակաճգնաժամային կառավարություն՝ ազգային համեր... Յանդեքսի պատասխանատվության մասին. քաղաքացին ա... Հայաստանից 1 շարասյուն մասնակցելու է Մոսկվայո... «Մեյմանդարի» շուկայի մոտ կայանված մեքենան գլխ... Ամերիաբանկ՝ Կոմիտաս: Լավ օրինակ. ՀՀ Վարչապետ Քաղավիացիայի ողբերգական տապալումը որպես մանրա... Շենգավիթի Ամերիայում ամեն ինչ կարգավորվեց (Լո... Ինդոնեզիայում երկու եղբայրներին մահապատիժ է ս... Դարձնել գյուղատնտեսությունն առավել դիմակայուն... Հայտնաբերվել է հրթիռ․ փրկարարները սահմանազատե...

«Ընտրե՛ ք պետության անվտանգությունը լավագույնս ապահովողին». Սերժ Սարգսյանի ուղերձն արցախցիներին

ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանը հանդես է եկել արցախցիներին ուղղված ուղերձով:

Ստորեւ ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ:

«Սիրելի՛ արցախցիներ,

Իմ քույրե՛ր եւ եղբայրնե՛ր,

Արցախում համապետական հերթական ընտրությունների անցկացման ժամկետը համընկել է ամբողջ աշխարհը պատուհասած` լրջագույն մարտահրավերներով եւ վտանգներով լի մի ժամանակաշրջանի հետ, երբ մարդկանց առողջությունը պահպանելն ու կյանքեր փրկելը բացարձակ առաջնահերթություն է բոլոր պետությունների եւ ազգերի համար:

Օրեցօր աշխարհում փոխվում կամ ձեւափոխվում են պատկերացումները անվտանգության, պաշտպանվածության, արդյունավետ կառավարման, անգամ մարդկային պարզ վարքագծի կանոնների, միմյանց մասին հոգ տանելու եւ հասարակական հարաբերությունների մասին:

Ոմանք այն համարում են մի նոր պատերազմ, ոմանք` մարդկության նորագույն պատմության ամենածանր ճգնաժամը, ուրիշներն այն դիտում են որպես իրենց ազգային անվտանգությանը լրջագույն սպառնալիք, փակվում են պետական սահմաններ, հայտարարվում համաճարակային վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» աստիճան եւ այլն:

Այո, մարդկային կյանքեր փրկելն ու պետությունները ճգնաժամային ստեղծված իրավիճակում արդյունավետ կառավարելն այս փուլում բոլորի համար ամենակարեւորն է, հետո կգա համավարակի տնտեսական վնասները չեզոքացնելու եւ քաղաքացիների արժանապատիվ կեցությունն ապահովելու դժվարին` հետճգնաժամային ժամանակաշրջանը:

Արցախի իշխանությունները, հուսով եմ, սթափ եւ ճիշտ կգնահատեն իրավիճակը, անվրեպ կհաշվարկեն վտանգները եւ կկայացնեն որոշումներ, որոնք չեն վտանգի սեփական քաղաքացիների կյանքը: Իմ մարտական ընկերները, այդ թվում` իշխանության մեջ գտնվող, վստահ եմ, լավագույնս գիտեն մարդկային կյանքի արժեքը:

Խնդրում եմ, ինքներդ էլ զգոն եղեք, հոգ տարեք ձեր եւ ձեր ընտանիքների, ձեր շրջապատում խնամքի կարիք ունեցող անձանց հանդեպ, պահպանեք ձեր առողջությունն ու կյանքը: Սա եւս կյանքի եւ մահու պայքար է, ինչպես պատերազմի ժամանակ, որը մենք տարիներ առաջ միասին արժանապատվորեն անցանք եւ հաղթեցինք:

Արցախցու համար արժանապատիվ ապրելն առաջին հերթին եղել եւ մնում է իր հողի վրա սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելը, որի համար չափազանց թանկ է վճարել: Շուրջ երեք տասնամյակ առաջ արդար պայքարի ու մաքառման արդյունքում, մեր հազարավոր եղբայրների եւ քույրերի կյանքի գնով նվաճեցինք ազատ ու արժանապատիվ ապրելու այդ իրավունքը:

Տարիներ ի վեր Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման ուղղությամբ մեր բանակցությունների հիմքում եղել են նաեւ միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան` ձեր կատարած համապետական եւ ՏԻՄ ընտրությունների արդյունքները:

Լեռնային Ղարաբաղի խնդրով հետաքրքրված օտարերկրյա գործիչներին եւ կազմակերպություններին մշտապես հորդորել եմ այցելել Արցախ եւ տեսնել, թե ինչպես է արցախցին այդ ընտրությունների միջոցով կառուցում համամարդկային արժեքների վրա հիմնված ժողովրդավարական հասարակություն եւ ազգային պետություն:

Իմ պատվարժան հայրենակիցնե՛ր,

Ինչպիսին էլ այս օրերին լինի Արցախի բարձրագույն ղեկավարության որոշումը ընտրությունների անցկացման վերաբերյալ, առկա իրավիճակով պայմանավորված՝ երբ էլ դրանք անցկացվեն, պետք է հերթական անգամ դառնան ձեր ազատ կամարտահայտության վկայությունը, ինչը կշարունակի հզոր կռվան լինել Արցախի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում:

Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում, եւ Հանրապետության նախագահի ու Ազգային ժողովի ընտրությունները պետք է այս պնդումը անհերքելի իրողություն դարձնեն:

Վերահաստատե՛ք ձեր կամքը` կառուցելու հզոր, բարեկեցիկ, ազգային պետություն` հիմնված համամարդկային եւ քրիստոնեական բարձր արժեքների վրա:

Սիրելի՛ արցախցիներ,

Երբեւէ թույլ չտաք քաղաքական պայքարը խաթարի հանրային համերաշխությունը, կոտրի ձեր միասնականության ոգին եւ թուլացնի զգոնությունը. պատերազմի վտանգն այսօր նույնքան իրական է, որքան շուրջ երեք տասնամյակ առաջ:

Ամեն օր աշխարհում տեղի ունեցող զարգացումները, ուժի անթաքույց ցուցադրմամբ, միջազգային մարդասիրական իրավունքի կոպտորեն խախտմամբ վարվող պատերազմները, բոլոր առումներով սպառնալիք դարձած նոր տեսակի համավարակը անվտանգության մասին լրջորեն մտորելու ահազանգ են:

Ընտրե՛ ք պետության անվտանգությունը լավագույնս ապահովողին, նրան, ով ունակ է ամենածանր փորձությունից հաղթանակած դուրս գալու, եւ դա ապացուցել է սեփական օրինակով ու հերոսությամբ, ով կարող է հմուտ կառավարել երկիրը, վստահ եւ պատվախնդրորեն ներկայացնել ձեզ ու արտահայտել ձեր կամքը, ձեր ստեղծարար միտքը եւ ներուժը ծառայեցնել երկրի հզորացմանն ու ձեր բարեկեցությանը:

Ձեւավորե՛ ք քաղաքական լայն ներկայացվածությամբ ու բազմակարծություն ունեցող խորհրդարան եւ

անկասելի դարձրեք ազատ, անկախ, ժողովրդավարական Արցախի ընթացքը:

Ես հավատում եմ, որ մեր հավաքական ուժը՝ Հայաստան, Արցախ եւ Սփյուռք եռամիասնությամբ, ի զորու է իրականություն դարձնելու համազգային մեր գաղափարներն ու նպատակները, եւ որ Արցախի նորընտիր իշխանություններն այս գաղափարի կրողն ու ջատագովն են լինելու:

Աստված զորավիգ եւ պահապան լինի Արցախին եւ մեր ողջ ժողովրդին:

դիտվել է 1379 անգամ
Շվեդիայի գլխավոր համաճարակաբանը խոստովանել է՝... Ֆրանսիայի ֆինանսների նախարարը քննադատել է առե... Զինծառայողը ցանկացել է քնել կրտսեր սերժանտի մ... Պրոակտիվ ձևով աշխատելու դեպքում Հայաստանը 2.5... Լուկաշենկոն ցրել է կառավարությունը Դանիիլ Դուբովը եզրափակիչում հաղթեց Հիկարու Նա... Վարչապետն ասաց բաներ, որոնք տարակուսանք են առ... Փաշինյանը ավագ քննիչ Էդուարդ Թումաղայանին գոր... Եվրոպական հանձնաժողովը նոր կորոնավիրուսը դասա... Դուք հրաժարական եք տալու շատ մոտ ապագայում ու... Օրվա թիվը. Քայլի Ջենները տարվա ընթացքում 130 ... Գիտնականներն անմիջապես ազդող ինսուլին են ստեղ... Արսեն Թորոսյանը «Լուսավոր Հայաստանին» «իրենց ... Իտալիան բացում է սահմանները ԵՄ քաղաքացիների հ... Պրեմյեր լիգայի ակումբների 1197 թեստից 1 դրակա... Հունիսի 4–ից՝ դրսում միայն դիմակներով, բացի մ... Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները դատի են տվել... ԵՏՀ խորհուրդը համալրել է ապրանքների ցուցակը, ... Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Քրեակատարողական... «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան վերադառնում էր զո... Թրամփի վարչակազմը հուսով է, որ նավթի առաջատար... Մաքուր օդն արդեն վտանգավո՞ր է առողջության համ... Ծաղրածու Հայկի յուրաքանչյուր օր Երևանի քաղաքա... Տանկիստներին անցկացրել են մեքենավարման պարապմ... Միայն մանիպուլյացիայի ենթարկված մարդիկ են ապր... Նիկոլը վերջացած է ու պետք չի սպասել, թե ինքն ... Ողբերգական դեպք Գյումրիում. «պոլիտրավմա» ախտո... Պարետը յոթ օրով արգելել է Արաբկիրում մանկապար... Նախատեսել ենք, որ քաղաքացին կմասնակցի վաղվա ճ... Կայացվել է 1532 կազմակերպության գործունեությա... 4-րդ զորամիավորումում անցկացվել են կրակային վ... Ջոնսոնը Ֆլոյդի մահը «սարսափելի եւ աններելի» է... «Արարատ-Արմենիան» ու «Լոռին» չպարզեցին հաղթող... Երեւանի վեց դպրոցի տնօրեններին հայտարարվել է ... Փաշինյանը շարունակում է հրապարակել հակահամաճա... Արարատ Միրզոյանը ցավակցել է ՀՀ ԱԺ նախկին նախա... Կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվեհամարին մուտքե... Լարված իրավիճակը Բագրատաշենի անցակետում պահպա... Նոր կանոն. բոլոր հանրային բաց տարածքներում դի... Առաջիկա շաբաթ-կիրակի օրերին պլանավորված տասնյ... Գերմանիան բանակցություններ է վարում Անկարայի ... Կորոնավիրուսի հետեւանքով մահացած անձանց անուն... Ոչ մի մեղադրանք չի հնչում, հնչում է իրավիճակի... Հեպատիտ C-ի դեմ դեղամիջոցը կարող է արդյունավե... Սպիտակ տունը չի ժխտում, որ ԱՄՆ-ում համակարգայ... «Դու շահույթ ես ստացել դեգրադացիայի միջոցով».... Հիմա անձամբ գնալու եմ որոշ դպրոցներ. նախարարը... ԱՄՆ Դատաբժշկական փորձագետների ասոցիացիան համա... Մեկ օրում բացահայտվել է 49 հանցագործություն. ... Ճեպազրույց պարետատան նիստից հետո (Տեսանյութ. ... Վրաստանում հայտնաբերված վարակակիրների թիվը հա... Կամ վերադարձեք հեղափոխության արժեքներին, կամ ... Հակաճգնաժամային 18-րդ միջոցառման շահառուները ... Բուլղարիան Հայաստանին է տրամադրել 500 հավաքած... Հակաճգնաժամային 10-րդ միջոցառումից օգտվել է շ... ԲՏԱ նախարարությունը հայտարարում է 17-րդ միջոց... ԱՀԿ. Եվրոպայում չկան երկրներ, որոնք կորոնավիր... Գագիկ Բեգլարյանի եղբոր նկատմամբ հետախուզում է... Խորհրդարանը պետք է արտահերթ նիստ հրավիրելու հ... Դիզայներ Վիրջիլ Աբլոյին քննադատել են Ֆլոդյի ֆ... Նիկոլ Փաշինյանը կիսվել էր հունվարի 8–ի խնջույ... 17-րդ միջոցառման 2-րդ ծրագրով մինչև 20 մլն դր... ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ընթացքում առնվազն 11 ... Վեոլիա Ջուրը Մերձավանում կչեղարկի 5 օրվա ջրի ... Այվազովսկու «Նեապոլիտանական ծոց» նկարը Sotheb... Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքն այսուհե... Արայիկ Հարությունյանը կադրերի հետ կապված նոր ... Դավա Մանուկյանը ցանկանում է տուն գնել բազմազա... Կորոնավիրուսով վարակված՝ 6 օրական երեխայի կյա... Լոռու մարզպետարանի և «Հայաստանի Ֆուլլեր տնաշի... Պենտագոնը ցույցերի ֆոնին Վաշինգտոնի շրջան է ո... Լոռու մարզին նվիրաբերվեց թվային շարժական ռենտ... Նախագահ Արմեն Սարգսյանը կորոնավիրուսի համավար... 2019թ. ընթացքում արձանագրված բնակարանային գող... Պետական աջակցության 17-րդ միջոցառման առաջին ծ... Հիմա պիտի սպեցնազը հանեմ, ծեծուջարդով կարգուկ... ԱՀԿ-ն զգուշացրել է COVID-19-ի երկրորդ «ավերիչ... Փարաքարում այսօր կորոնավիրուսից մեկ երիտասարդ... Ժողովուրդն ականատես է լինում, որ Կառավարությո... «Մարդիկ սկսել են հասկանալ, որ Հայաստանում ինչ... Սա կատաստրոֆա է. ես եմ պատասխանատուն, բայց դր... Հունիսի 3. Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի ... Մրցույթ` Վրաստանի բարձրագույն ուսումնական հաս... Նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շն... Հունիսի 2-ին՝ ուշ երեկոյան, Արմավիրի մարզի Մե... Չինաստանը կգործարկի աշխարհի ամենամեծ հեռադիտա... Հրդեհ Չարենցավան քաղաքում. տուժածներ չկան Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի գործունեությ... Թուրքիան փորձում է տիրանալ Երուսաղեմի հայկակա... Դուբայում հունիսի 3-ից առևտրի կենտրոններն ու ... Հակաճգնաժամային կառավարություն՝ ազգային համեր... Յանդեքսի պատասխանատվության մասին. քաղաքացին ա... Հայաստանից 1 շարասյուն մասնակցելու է Մոսկվայո... «Մեյմանդարի» շուկայի մոտ կայանված մեքենան գլխ... Ամերիաբանկ՝ Կոմիտաս: Լավ օրինակ. ՀՀ Վարչապետ Քաղավիացիայի ողբերգական տապալումը որպես մանրա... Շենգավիթի Ամերիայում ամեն ինչ կարգավորվեց (Լո... Ինդոնեզիայում երկու եղբայրներին մահապատիժ է ս... Դարձնել գյուղատնտեսությունն առավել դիմակայուն... Հայտնաբերվել է հրթիռ․ փրկարարները սահմանազատե...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan