Հայտնի է` որ դատավորը կքննի Նարեկ Սամսոնյանի քրեական գործը
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանի վերաբերյալ քրեական գործը կքննի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:
Ըստ առաջադրված մեղադրանքի` Նարեկ Սամսոնյանին գիտակցելով տրվող հաղորդմամբ իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն։
Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով: