Երևան, 29.Մարտ.2024, 00:00 |
Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգա... Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է ... Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ... «Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչա...

Երբ այլևս ոչ ոք չունի «տեղեկանք ամենազորության մասին». Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը անդրադարձել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած մարտահրավերներին, ինչպես նաև առաջարել է լուծումներ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

«Վերջին զարգացումները խոսում են այն մասին, որ մենք մոտ ապագայում հայտնվելու ենք նոր իրականության մեջ։ Գլոբալ առումով՝ մեր կենցաղում և մեզ շրջապատող միջավայրում կարող է շատ բան չփոխվել, բայց կփոխվի մեր աշխարհընկալումը։ Շատերը կհասկանան, որ նույնիսկ այսօրվա գերտեխնոլոգիական, քաղաքակիրթ աշխարհը հեշտությամբ կարող է հայտնվել այնպիսի վտանգների առաջ, որոնք ի վիճակի են ոչ միայն հազարավոր մարդկանց կյանքեր խլել, այլև՝ վնաս հասցնել բոլորին անխտիր։ Շատերը կսկսեն մտորել այն մասին, որ մեր կյանքի գլոբալիզացիան, տնտեսական և տեխնոլոգիական առաջընթացը մոլորակի մասշտաբով չեն փոխել իրերի տարրական կարգը, որ մարդկության դեմ նոր մարտահրավերի հաղթահարման համար ամենահեշտը դարձավ մեկուսանալը՝ երկրում, քաղաքում, ընտանիքում և մոբիլիզացնել ներքին ռեսուրսները և հնարավորությունները՝ վտանգի չեզոքացման համար։ Եվ կապ չունի, թե որքան խորն են միահյուսված տնտեսական, մշակութային և այլ կապերը։ Վիրուսը սպանում է՝ անկախ ազգությունից, տնտեսական զարգացման մակարդակից, պետության բարեկեցության աստիճանից, ուշադրություն չդարձնելով քո անցյալին և առավել ևս՝ չմտածելով քո ապագայի մասին։


Երբ այլևս ոչ ոք չունի «տեղեկանք ամենազորության մասին»

Ակնհայտ է, որ մարդկությունն առայժմ կարող է միայն կանխատեսել ապագայի պոտենցիալ ռիսկերը, նկարագրել դրանք ֆանտաստիկ ֆիլմերում և գիտական հետազոտություններում, բայց ոչ երբեք՝ երաշխավորել դրանցից խուսափելն ապագայում։ Մեծ հաշվով՝ այսօրվա մարդկության ամենազարգացած, առաջադեմ հատվածը, որը կրում է պատասխանատվություն՝ ողջ մարդկային տեսակի բարեկեցության համար, երկար ժամանակ ապրում էր ամենազորության պատրանքի մեջ՝ զգալիորեն բավարարված լինելով ձեռքբերումներով և, ունենալով ինքնամեկուսացման որոշակի սահմաններ, ինքն իրեն թույլ էր տալիս՝ մնացյալ աշխարհին վերևից նայել։ Այդ արտոնությունը նրանք ստացել էին այն պատճառով, որ մնացյալ աշխարհի մոտ կար զգացողություն, թե վտանգի դեպքում այդ առաջադեմ հատվածը կչեզոքացնի ընդհանուր վտանգը, կփրկի և կտա նոր հնարավորություններ։ Այսօր պարզվեց, որ դա խիստ վիճելի է։ Հիմա արդեն չգիտես, թե որ կողմ նայել, ումից օրինակ վերցնել. բոլորը խոցելի են, և այլևս ոչ ոք չունի «տեղեկանք ամենազորության մասին»։ Ստացվեց հանկարծ, որ ավելի ճիշտ է «յուրաքանչյուրն իր համար» մոտեցումը։

Այժմ՝ մեր մասին

Մի ակնթարթ պատկերացրի ինձ մի իրավիճակ, եթե աշխարհի մեկուսացման քաղաքականությունը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում, շարունակվի ևս մի քանի ամիս։ Ազգային անվտանգության տեսակետից որևէ մեթոդաբանություն, պոտենցիալ ռիսկերի որևէ վերլուծություն, նեգատիվ սցենարների որևէ հաշվարկ ի վիճակի չէր լինի նախագծել այն իրականությունը, որ մենք այսօր ունենք։ Ի՞նչ իրավիճակում մենք կլինենք, ինչպե՞ս կկարողանա մեր այսօրվա պետությունը դիմակայել այդ իրավիճակին։

Վերը նկարագրվող հիպոթետիկ իրավիճակը կարող է ունենալ հետևյալ նկարագիրը. ընդհատված են բոլոր հաղորդակցության ուղիներն աշխարհի հետ, և ո՛չ այն պատճառով, որ մենք ենք այդպես ուզել, այլ՝ քանի որ մյուսներն են այդպես որոշել։ Մեր երկու հաղորդակցային հնարավորությունները՝ Վրաստանով ու Իրանով, սահմանափակված են։ (Այստեղ ես կուզեմ հիշեցնել Իսրայելում հայկական դեսպանության բացման շուրջ ՀՀ կառավարության որոշման մասին, որը որոշակի ազդեցություն է թողել Իրանի հետ մեր հարաբերությունների վրա։ Այս թեմայով իրանական մամուլում արդեն եղել են ոչ երկիմաստ հրապարակումներ)։

Ավիափոխադրումները հասցված են նվազագույնի կամ ամբողջությամբ դադարեցված են։ Բեռնափոխադրումներն իջեցված են նվազագույնի, ներկրվող՝ ընդհանուր անհրաժեշտության ապրանքներով ապահովումը դառնում է խնդրահարույց։ Մեզ համար դառնում է դժվար՝ այլ երկրների գնորդներին հասցնել մեր արտադրանքը՝ պահածոներ, հյութեր, ալկոհոլ, մետաղ և այլն։ Նվազում են երկիր մտնող ֆինանսական միջոցները՝ ֆիզիկական անձանց տրանսֆերտներ, արտահանումից գոյացած գումարներ և այլն։ Նման իրավիճակում դժվար թե հնարավոր է ակնկալել օտարերկրյա ներդրումներ։ Երկրում սպառողական ընդհանուր մակարդակը կտրուկ անկում է ապրում, ներքին տնտեսական և սոցիալական լարվածությունը մեծանում է, պետությունը չի կարողանում ամբողջությամբ կատարել իր պարտավորությունները՝ թոշակներ, նպաստներ, աշխատավարձեր, աշխատանքից զանգվածային ազատումներ են տեղի ունենում թե՛ պետական, թե՛ մասնավոր ոլորտներում և այլն։ Նման պայմաններում պետք է մոռանալ ենթակառուցվածքներում կապիտալ ներդրումների մասին, տրամաբանական է կանխատեսել աղքատների և գործազուրկների թվի մեծացում:

Չի բացառվում սահմանային լարվածության մեծացումը Արցախում, Տավուշում, Նախիջևանի մոտ։ Ի դեպ, ռուս-վրացական պատերազմը՝ 2008-ին, տեղի ունեցավ Պեկինյան օլիմպիադայի օրերին, երբ ողջ աշխարհը զբաղված էր դրանով։ Չենք կարող բացառել իրավիճակը, որ մեր հակառակորդը ևս օգտվի իրավիճակից, երբ ողջ աշխարհը զբաղված լինի սեփական գոյատևման խնդիրներով։

Նորից եմ ուզում շեշտել. այստեղ նկարագրվածն ամենևին պարտադիր, ակնկալվող իրականությունը չէ։ Սրանք պոտենցիալ ռիսկեր են և մարտահրավերներ, որոնց հետ մենք կարող ենք այս կամ այն չափով առնչվել։ Հետևաբար՝ օրակարգի թիվ մեկ հարցն է՝ ի՞նչ անել և ինչպե՞ս։

Առաջին. պետք է գիտակցել, որ ստեղծված իրավիճակում օբյեկտիվորեն մենք առաջին հերթին (եթե ոչ՝ բացառապես) պետք է հենվենք ինքներս մեզ վրա, սեփական ռեսուրսների և հնարավորությունների վրա։ Մնացյալ աշխարհը մեզնով դեռ երկար ժամանակ չի հետաքրքրվելու։

Երկրորդ. պետք է էապես փոխել երկրում չարության և անհանդուրժողականության մթնոլորտը, փակել «յուրայինների և օտարների», «սևերի և սպիտակների» թեման։ Եթե մինչ այս պահը նման մթնոլորտն ուժեղացվում էր նոր իշխանության իմիջի քարոզչության համար՝ պետության համար համեմատաբար հանդարտ պայմաններում, ապա սոցիալական և տնտեսական ուժգնացող լարվածության պայմաններում դա կարող է ներքին պայթյունների դետոնատոր դառնալ։ Դրա տակից որևէ իշխանություն չի կարողանա դուրս գալ։

Երրորդ. փորձել համախմբել բոլոր ռացիոնալ ուժերին և նրանց հնարավորությունները՝ ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու համար։ Հնարավոր կատակլիզմների սպառնալիքին հանդիման՝ չափավորել սեփական հավակնությունները, հրավիրել պայմանական կլոր սեղանի, «անցյալը թողնել անցյալում» և սկսել մեր երկրի նոր քաղաքական պատմության էջը՝ հանուն ապագայի։

Առկա իրավիճակում նման պրոցեսի գործարկումը կարող է խոսել իմաստնության, խոհեմության և վճռականության մասին՝ նրա, ով դա կնախաձեռնի։

Անցյալից կտրվելու պատմական առաքելությունն ավարտված է. հետդարձի ճանապարհ չկա։ Ստացվեց այնպես, որ հենց վիրուսը և նրա հետևանքները մեզ մոտ պատճառ դարձան նոր պատմական փուլի ձևավորմանը, որտեղ Հայաստանի ցանկացած իշխանության առաքելությունը պետք է լինի համախմբումը՝ հանուն.

Ա. անվտանգության և կայունության

Բ. նոր վտանգների և ռիսկերի չեզոքացման

Գ. երկրի համար աշխատանքային նոր մեթոդների և ռեսուրսների/հնարավորությունների փնտրտուք

Պետք է գիտակցենք, որ գալիս է ոչ թե բուռն զարգացման, ծաղկման, բարգավաճման և նոր հնարավորությունների պատմական փուլը, այլ՝ անկայունություններից խուսափելու և հաշտեցման, որտեղ մենք՝ տարբեր հայացքներով և պատկերացումներով, տարբեր փորձով և գիտելիքով, տարբեր նյութական կարողություններով՝ բոլորս, պետք է սովորենք խոսել իրար հետ, սովորենք ներել և հասկանալ, սովորենք՝ միասին հաղթահարել մարտահրավերները։ Առանց ներքին հասարակական համերաշխության և փոխըմբռնման, առանց հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի, դժվար է պատկերացնել, որ մենք կկարողանանք հաղթահարել արդեն ակնհայտ երևացող սպառնալիքներն ու մարտահրավերները։ Գուցե դժվար է պատկերացնել, որ մենք կարող ենք ունենալ այն համախմբումը, որ ունեինք իննսունականներին, և որի շնորհիվ հաղթեցինք պատերազմում։ Բայց այսօրվա Հայաստանի, Արցախի և սփյուռքի էլիտաները պարտավոր են փորձել՝ ստանալ նման համախմբում։ Ով պատրաստ չէ դրան կամ չի կարող ապահովել այդ առաքելությունը, նա տեղ չունի Հայաստանի ապագա պատմության մեջ»։

դիտվել է 1113 անգամ
Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգա... Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է ... Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ... Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մե... Որակի հարցում զիջում չի լինելու. շինարարներին... Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակմ... Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն ... ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ... Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդար... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյ... Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնա... Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել ... Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Տարածքների հանձնումը զուտ կամային որոշում է․ ... Հայաստանը վերածում են Արևմուտքի չափազանց վտան... 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների ... Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպան... Էկոնոմիկայի նախարարը շվեյցարացի գործընկերոջ հ... ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թ... Մեր պետականության դեմ արվող ամենաչնչին քայլն ... 2 զոհ, 7 վիրավոր. վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պետության ներսում պետություն չի կարող լինել, ... Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակա... Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հա... Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորա... Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացի... Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժ... ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ սպառնալ... Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարա... Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ ս... Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավա... Թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5... Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո ... ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունե... Կառավարության հերթական նիստը․ Ուղիղ Ո՞րն է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը ... ՀԱՊԿ-ը 2024 թվականին յոթ զորավարժություն կանց... ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր,... Նավթի գներն աճել են Աստղագուշակ՝ մարտի 28-ի համար «Անբարեխիղճ մարդկանց ձեռքում գտնվող նեյրոնայի... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թե... «Ժողովուրդ». Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հա... Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տես... «Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյա... «Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրի... «Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. ... «Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan