Ավտովթար-հրդեհ Կոտայքի մարզում (Տեսանյութ և լուսանկարներ)
Կոտայքի մարզում, մարտի 26-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 23։45-ի սահմաններում Քասախ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Վահագն Հ-ն իր վարած Opel մակնիշի 35 MG 643 համարանիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդ Վահագն Հ-ն և նրա ուղևոր՝ Արմավիր քաղաքի բնակիչ, 31-ամյա Ազատ Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։