Օբլակը Աթլետիկոյի պատմության լավագույն դարպասապահն է․ Marca
Հայտնի Marca պարբերականը հարցում է անցկացրել՝ փորձելով պարզել, թե ով է Մադրիդի «Աթլետիկոյի» լավագույն դարպասապահը:
Հարցվածների 78%-ը քվեարկել է Յան Օբլակի օգտին: Տիբո Կուրտուան և Աբել Ռեսինոն ստացել են ձայների ընդամենը 6%-ը:
Հիշեցնենք, որ Օբլակը 2014 է «Բենֆիկայից» տեղափոխվել «Աթլետիկո»:
Այսպիսով, երկրպագուների կարծիքով Օբլակը մադրիդյան ակումբի լավագույն դարպասապահն է: