Միայն Արցախի Հերոս Բալասանյանն է, որ ի զորու է ապահովել Արցախի ու Հայաստանի անվտանգությունը. Դավիթ Շահնազարյան
Արցախի Հանրապետությունում կայանալիք առաջիկա ընտրություններն ունեն պատմական նշանակություն եւ վճռորոշ են լինելու ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի, ինչպես նաեւ ողջ հայության համար։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ նախկին ղեկավար, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը:
Առաջադրվել են Արցախի Հանրապետության նախագահի 14 թեկնածու եւ մեկը բացառիկ՝ Վիտալի Բալասանյան։ Միայն Արցախի Հերոս, գեներալ Բալասանյանն է, որ ներկալիս ծայրահեղ վտանգավոր աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում ի զորու է ապահովել Արցախի ու Հայաստանի անվտանգությունը, վերացնել մեր ներքին խրամատները, վերականգնել մեր համազգային միասնականությունը, ապահովել Արցախի ներքաղաքական կայունությունը եւ անշեղորեն իրականացնել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված նպատակային արդյունավետ քաղաքականություն։
Սա լինելու է ընտրություն համահայկական անվտանգության ու նյութապաշտության միջեւ, հերոսական կենսագրությամբ ապացուցված պատասխանատվության ու պատեհապաշտության, արկածախնդրության միջեւ, արժանապատվության ու քծնանքի միջեւ։
Այս ընտրություններով է կանխորոշվում եւ՛ Արցախի, եւ՛ Հայաստանի անվտանգությունը։
Վստահ եմ, որ Արցախի Հանրապետության քաղաքացին պատմական այս պահին իրեն բնորոշ վճռականությամբ, սկզբունքայնությամբ ու պատասխանատվության մեծ զգացումով կկատարի ճիշտ ընտրություն։
ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ – ՀԱՂԹԱՆԱԿԸ ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ»: