Հիվանդ դատապարտյալները գիշերել են բակում Аravot.am (Տեսանյութ և լուսանկարներ)
«ՍՕՍ, փրկեք մահից» պաստառը պահած դատապարտյալներից մեկը՝ Վրեժ անունով, երեկ գիշերն անցկացրել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի բակում: Այս մասին հայտնում է Aravot.am-ը։
Քսան-քսանհինգ հոգի հիվանդանոցի մասնաշենք չեն տեղափոխվել, նույնպես գիշերը մնացել են բակում, սպասելով, իրենց տեղափոխմանը:
Դատապարտյալ Արսեն Քյաբաբչյանին կես ճանապարհից հետ են բերել, վիճակը վատանալու պատճառով:
Դատապարտյալները պահանջել էին վարչապետին, որպեսզի հայտնեին իրենց դժգոհությունը տեղափոխման առթիվ: Սակայն նրանց որեւէ մեկը չի լսել, այդ թվում նաեւ՝ իրավապաշտպանները:
Հիշեցնենք, որ Դատապարտյալների հիվանդանոցի հիվանդ կալանավորներն երեկ առավոտվանից դրսում էին, և ահազանգեցին, թե իրենց կորոնավիրուսի հետ կապված հանել են հիվանդասենյակներից:
Հիշեցնենք նաև, որ երեկ՝ մարտի 25-ին առավոտյան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ի մոտակայքում գտնվող Մամուլի շենքի աշխատակիցները լսել են՝ ինչպես են աղմկում և օգնություն կանչում «Դատապարտյալների հիվանդանոցում բուժվող դատապարտյալները։
Ֆեյսբուքյան օգտատեր Լուսինե Գյուրջինյանը «Ֆեյսբուքում» տեսանյութ է տարածել, որտեղ լսվում են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից լսվող տղամարդկանց ձայները։