Շանը մեքենայից կապած և քարշ տված անձը հայտնաբերվել է. Ոտիկանություն
Ինչպես քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդել էր, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լուսանկարներ է հրապարակել և հայտնել, որ մի քաղաքացի Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցում շանը կապել է իր մեքենայից ու քարշ է տալիս ասֆալտով:
ԱԺ պատգամավորը դիմել էր ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանին, նշելով, որ հրապարակումն ընդունեն հաղորդում հանցագործության մասին և գտնեն քաղաքացուն:
Քիչ առաջ ոստիկանությունը հանդես է եկել պարզաբանմամբ, որտեղ նշվում է.
«Հրապարակման հիման վրա ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ ու պարզել արարքը կատարած անձի ինքնությունը։ Քաղաքացին, որը Երևանի բնակիչ է, այս պահին ոստիկանության Էրեբունու բաժնում է։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ավելի ուշ պատգամավորը հեռացրել է գրառումը: