Երևան, 09.Մայիս.2024, 00:00 |
Խարդախության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ ի... Երևանի քաղաքապետը հանդիպել է զբոսաշրջության ո... «Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերը՝ «... Երևանում մթնոլորտային օդի որակը՝ մայիսի 2-7-ը... Արարատ Միրզոյանը Կանադայի ԱԳ նախարարին ներկայ... Կրեմլում մեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազ... Օվերչուկը խոսել է Ռուսաստանի և Հայաստանի միջև... Կստեղծվի դատավորների գնահատման անկախ մարմին․ ... Մայիսի 13-ից դադարում եմ լինել «Էրեբունի» պատ... Համակարգչային հափշտակությամբ պատճառվել է ավել... Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք․... Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խ... Մայիսի 9-ին դեպի Երևան ուղևորվող երթն Աբովյան... Տեսնում եմ բարոյական զարթոնք, այն ինձ շատ ուր... Համացանցում քննարկում են չափազանց շատ նիհարած... Ուղիղ միացում՝ Աբովյանից Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել ... Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է... Լոնդոնն արտաքսում Է ՌԴ դեսպանատան ռազմական կց... Ներկայացվել է «Եվրատեսիլ»-ում «Լադանիվա» խմբի... ԵԱՏՄ ղեկավարները պայմանավորվել են հաջորդ հանդ... ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացո... Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել Այս պահին Աբովյան քաղաքում (տեսանյութ) Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հա... Մեր համագործակցությունը պետք է գործի ի շահ մե... Այս պահին դեպի Երևան երթի մասնակիցները շարժվո... Բոլորս պետք է դեմ դուրս գանք Տավուշում միակող... Ինչու՞ են պետական համակարգում աշխատողներին սպ... «Վրացական երազանքը» կձևավորի իրավիճակը ապակայ... Երևան-Սևան մայրուղին այս պահին (տեսանյութ) Երիտասարդները հոգնել են, 5 տարի է՝ կեղծիքի մե... Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայա... Նավուր-Ճամբարակ ճանապարհին մեքենաներ են բախվե... Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ ի... Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «NVIDIA... ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակ... Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձա... «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստոր... Ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խ... Արտգործնախարարությունն ամփոփել է Արարատ Միրզո... Արենիում նոր դպրոց կկառուցվի, Կապանում՝ «ՔՈԱՖ... Օրհնվեք դուք, երեխեք ջան, հուսով եմ՝ վաղը մյո... Իմ մանկության Շուշիում ես իմ ապագա երեխաների ... Տեսահոլովակի պրեմիերա. Hayat Project՝ «Վերջին... Հովհաննես Ազոյանը զայրացել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին մասնագիտական ուսու... Վիրահայոց թեմն իր զորակցությունն է հայտնում «... Գրեթե 6400 տուն և ամառանոց հեղեղված է մնում Ռ... Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսակա... Հարյուրավոր երիտասարդներ միացան «Տավուշը հանո... Արմավիրում «BMW»-ն գլորվել է ձորը. կան վիրավո... Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆ... Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցում... ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում ... Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությ... Հասնում ենք Աբովյան․ «Շիրակը հանուն Հայրենիքի... Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում... Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպում... Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյ... Էլվիս Փրեսլիի և Ֆրեդի Մերկուրիի լավագույն հիթ... Տավուշյան շարժմանն է միացել նաև «Էջմիածին դաշ... Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց ա... Ոչ ոք չփորձի ինքնուրույն հարց լուծել․ Բագրատ ... «Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել ար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ 17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել... Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին... ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելո... Մոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի ար... Խոսել չգիտեք, չխոսել էլ չգիտե՞ք. Բագրատ սրբազ... Հրդեհ՝ Աբովյան փողոցում Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոս Միքայել... Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի ... «Երևի շորերս էին կարմիր, այդ գույնը իրենք չեն... ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և ա... Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել... Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացի... Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և ... Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից ... Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերբիայի նորան... Բոլոր մասնակից երկրների շահերից է բխում շարու... Հանուն հայրենիքի երթն այսօր կհասնի Աբովյան քա... Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռա... Հրաձգության միջազգային ֆեդերացիայի ներկայացու... Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ե... Իսրայելի բանակը Ռաֆահում իրականացնում է ոչ թե... Գյումրիից դեպի Աբովյան երթին միանում են նաև Ա... «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիս... Բուժաշխատողների համար սահմանվել է դասընթացներ... Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է... Մենք կրկին կապրենք ազգային վերելքներ. Սասուն ... Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը մայիսի 9-ի... Էջմիածնում մի ամբողջ թաղամաս ողողվել է կեղտաջ... Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտա... Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում... Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չ... Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետո...

Նոր աշխարհի մարտահրավերները. Նախկին փոխարտգործնախարար Ռոբերտ Հարությունյան

ՀՀ նախկին փոխարտգործնախարար, ՀՀ թեթև արդյունաբերության զարգացման ասոցիացիայի նախագահ, տնտեսական գիտությունների թեկնածու Ռոբերտ Հարությունյանը 168.am-ում հրապարակած Նոր աշխարհի մարտահրավերները հոդվածում անդրադառնում է նոր կորոնավիրուսի ազդեցությանը համաշխարհային գործընթացների վրա, տնտեսական, հոգեբանական մարտահրավերներին, պետության ձեռնարկելիք քայլերին ու համալիր ծրագրերին։

Այսօր ամենակարևոր հարցերից է, թե իր զարգացման որ ուղին կընտրի մարդկությունը կորոնավիրուսից հետո: Արդյո՞ք մենք կվերաբերվենք այս համաճարակին՝ որպես հերթական, միգուցե փոքր-ինչ ավելի վախեցնող խնդրի, որը կանցնի անհետք, և մենք որոշ ժամանակ անց բոլորովին կմոռանանք նրա մասին, թե՞ կփորձենք հասկանալ, թե ինչ նպատակով այս կորոնավիրուսը հայտնվեց մեր կյանքում: Արդյո՞ք պատահական էր, որ մեկ չղջիկից վարակվեց աշխարհի ավելի քան 160 երկիր, հիվանդացավ ավելի քան 300.000 մարդ և եղան բազմաթիվ մահեր:


Կարծում եմ՝ այս ամենը չի կարող անհետ անցնել: Դժվար է ենթադրել, որ մահացածների ընտանիքի անդամները կարող են համակերպվել այն մտքին, որ իրենց հարազատների մահը պատահական էր և իմաստազուրկ: Բայց խնդիրն այն է, թե արդյո՞ք մենք բոլորս հասուն ենք այնքան, որ հասկանանք դա և շատ բան մեզանում վերաիմաստավորենք՝ հատկապես մեր ապրելակերպում:

Կորոնավիրուսը կարող է փոխել աշխարհը, եթե մենք դա իրոք հասկանանք: Այսօր շատերն են պնդում, որ աշխարհն այլևս նույնը չի լինի: Սակայն առանձնահատուկ կարևորություն է ստանում, թե մենք ինչ իմաստ ենք դնում այս արտահայտության մեջ: Աշխարհը կփոխվի տնտեսությա՞ն տեսանկյունից, մարդկանց բարեկեցությա՞ն տեսանկյունից, թե՞ մարդկանց վարքագծի, փոխհարաբերությունների և հոգևոր արժեքների առումով:

Տնտեսական ճգնաժամը, որի ուժգնությունը և խորությունը կախված կլինի վիրուսի ազդեցությունից, արդյո՞ք կհանգեցնի մարդկանց ավելի չարացմանը, անձնական բարեկեցության ապահովման ճանապարհին ուրիշների շահերի ոտնահարմանը, մրցակցության ընթացքում հաղթելու ցանկության անզսպության համընդհանուր դրսևորումներին, թե՞ կստիպի մեզ վերանայել մեր արժեքները և վերադառնալ, իրականում վերադառնալ մոռացված և ներկայումս ձևական պահպանվող մարդկային կամ համամարդկային արժեքներին՝ անկախ կրոնից ու դավանանքից:

Կհաջողվի՞ վիրուսին բարիացնել մեզ և ազգերին ստիպել ապրել համերաշխ. ժամանակը ցույց կտա:

Այսօր շատերը ասում են, որ, եթե չլիներ համաճարակը, ապա տեղի էր ունենալու նոր համաշխարհային պատերազմ: Միգուցե, պնդել հստակորեն դա, իհարկե, դժվար է: Սակայն ակնհայտ է, որ նույն ինքը՝ բնությունը, պահանջում է մեզանից մեր վարքագծի փոփոխություն: Եվ կախված նրանից՝ կփոխվե՞նք մենք, թե՞ ոչ, կհասկանա՞նք պատմության դասերը, թե՞ ոչ, կարծում եմ՝ պայմանավորված կլինի նաև՝ առաջիկայում կլինե՞ն պատերազմներ և այլ ավելի դաժան համաճարակներ և աղետներ, թե՞ ոչ:

Այս ճգնաժամը կրկին ստիպում է անդրադառնալ պետության դերին հանրային բնականոն կյանքի կազմակերպման գործում: Այն ստիպում է իշխանություններին գիտակցել և բացահայտել սեփական ժողովրդին սիրելու և հանուն ժողովրդի բարօրության գործելու անկեղծության մակարդակը, ստիպում է հրաժարվել պոպուլիզմից, որը դարձել էր վերջին ժամանակաշրջանում համաշխարհային «պանդեմիա»: Կարելի է, իհարկե, շարունակել զբաղվել պոպուլիզմով և փորձել մարդկանց հրապուրել ականջը շոյող խոսքերով կամ խոստումներով, սակայն միևնույն է, կորոնավիրուսը և նրա հետևանքները ստիպելու են առերեսվել իրականության հետ:

Ակնհայտ է, որ նման ճգնաժամային իրավիճակում միջակության մակարդակի կառավարումը, ցանկալին իրականություն ներկայացնելը հանգեցնելու են նմանօրինակ գործելակերպ որդեգրած իշխանությունների վախճանին՝ անկախ ճգնաժամից առաջ ունեցած վարկանիշից:

Ակնհայտ է, որ յուրաքանչյուր երկրի իշխանություն ներկայումս անցնում է համապատասխանելիության յուրատեսակ քննություն, և կապված նրանից, թե որքանով կհաջողվի դիմագրավել ճգնաժամին, իրականացնել ճիշտ, արդիական, այդ թվում՝ ոչ պոպուլիստական քայլեր, կորոշվի նաև այդ իշխանության քաղաքական ապագան:

Կարծում եմ՝ պետք է դիտարկել զարգացումների մի քանի սցենար, ընդ որում, այդ սցենարները կարող են հաջորդել միմյանց կամ անընդհատ փոփոխվել: Սցենարների տարբերությունը կապված է հիմնականում կորոնավիրուսի հաղթահարման և աշխարհի բնականոն կյանքին վերադառնալու ժամկետների հետ: Ինչքան երկար տևի համաճարակը, այնքան խորն է լինելու վերջինիս ազդեցությունը տնտեսության վրա, այդքան մեծ պետք է լինեն իշխանությունների աջակցության ջանքերը: Որքան երկար շարունակվի համաճարակը, այնքան մեծ է նաև հավանականությունը, որ աշխարհը կփոխի կամ կարող է փոխել իր սպառողական վարքագիծը: Սա նույնպես պետք է հաշվի առնել՝ հակաճգնաժամային ռազմավարությունը և մարտավարությունները մշակելիս:

Տնտեսական ճգնաժամը, որը տեղի է ունենում աշխարհի գրեթե բոլոր երկրներում, իմ կարծիքով, կանգնեցնելու է երկրներին կարևոր մի ընտրության առջև: Այն է՝ սեփական տնտեսությունը փրկելու և վերականգնելու համար իրականացնե՞լ պրոտեկցիոնիզմի՝ բաց կամ լատենտ՝ կարևոր չէ, քաղաքականություն, թե՞ դառնալ կամ մնալ համաշխարհային համերաշխության գաղափարի ջատագով և գործել վերջինիս համապատասխան՝ զարգացնելով միջազգային առևտուրը և փոխգործակցությունը: Արդյո՞ք երկրները պատրաստ կլինեն հրաժարվել իրենց ազգային հարստության և բարեկեցության մի մասից՝ հօգուտ այլ ազգերի և երկրների: Ցավոք, կարծում եմ՝ ոչ: Պրոտեկցիոնիզմի մակարդակն առավել բարձր կլինի այն երկրներում, որոնք ներքին սպառման միջոցով հնարավորություն կտեսնեն վերականգնել սեփական տնտեսությունը, համենայնդեպս՝ հետվիրուսային սկզբնական փուլում: Սա մարտահրավեր կդառնա այն երկրների համար, որոնց տնտեսական զարգացման գործում կարևորագույն նշանակություն ունի արտահանումը: Այդ երկրների թվին պատկանում է նաև Հայաստանը:

Իսկ ի՞նչ անել, եթե աշխարհն իրոք շարժվի միմյանցից փակվելու և պաշտպանվելու սցենարով:

Ի՞նչ կարող է անել Հայաստանի կառավարությունը:

Եթե համաճարակը տևի ևս մի քանի ամիս, և մենք ստիպված լինենք ամբողջությամբ մեկուսացնել բոլորին (կամ ինքնամեկուսացվել), ինչը միանշանակ կբերի տնտեսության ավելի խորը ճգնաժամին, ապա կարծում եմ՝ մենք կգրանցենք հետևյալ իրավիճակը:

Բազմաթիվ ընկերություններ կդադարեցնեն իրենց գործունեությունը, շատերը կդառնան սնանկ: Դա առանձնապես կվերաբերվի այնպիսի ոլորտին, ինչպիսին է զբոսաշրջությունը, որը Հայաստանի պարագայում գեներացնում էր բավականին մեծ եկամուտներ և ապահովում էր արտարժույթի ներհոսք երկիր: Կունենանք աշխատատեղերի լուրջ կրճատումներ, ինչը կհանգեցնի սոցիալական ծանր իրավիճակի: Արդյունքում՝ սպառումը կնվազի, հատկապես՝ ոչ պարենային և առաջին անհրաժեշտության ապրանքների մասով: Դա իր հերթին՝ կհանգեցնի նոր սնանկությունների և աշխատատեղերի կրճատման այնպիսի ոլորտներում, ինչպիսին է, օրինակ՝ ոսկերչությունը: Կնվազի ներմուծումը, արտադրությունը, ինչի արդյունքում կնվազեն պետության հարկային եկամուտները և վերջինիս հնարավորությունները՝ հակազդելու ճգնաժամին: Սա իր հերթին՝ կարող է բերել արդեն պետական համակարգում աշխատատեղերի կրճատման և սոցիալական խնդիրների նոր գալարի:

Վերոնշյալ ցիկլերից դուրս գալու համար պետք է նախօրոք պաշտպանվել, երբ դեռ պետության միջոցները թույլ են տալիս հակաճգնաժամային գործողություններ անել: Հակառակ դեպքում՝ պետք է պատրաստ լինել նաև գնալ արտաքին պարտքի ավելացմանը:

Նման պայմաններում կարևորագույն խնդիր է դառնում պետության հասանելի միջոցների արդյունավետ օգտագործումը: Տվյալ դեպքում արդյունավետության տակ հասկանում ենք. ա/ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ ընկերությունների, քաղաքացիների և նաև բանկերի հնարավոր վնասների մինիմիզացում՝ փորձելով հնարավորինս կանխել սնանկության դեպքերը և լուծել կարճաժամկետ սոցիալական խնդիրները, բ/ համաճարակից հետո կառավարելի սպառման աճին նպաստում, ընկերությունների և բանկերի լիկվիդայնության ավելացում: Կառավարելի սպառման աճ ասելով՝ նկատի ունենք այնպիսի գործողություններ, որոնք կհանգեցնեն տեղական ընկերությունների արտադրանքի սպառմանը: Որպես վերջինիս օրինակ՝ կարող է լինել սոցիալական վաուչերների տրամադրումը քաղաքացիներին, որոնք կարելի է փոխանակել տեղական արտադրության ապրանքների հետ, ներառյալ՝ ոչ պարենային:

Համաճարակի ժամանակահատվածում անհրաժեշտ են գործողություններ, որոնք կնվազեցնեն ընկերությունների հաստատուն ծախսերը: Նույնը ճշմարիտ է նաև քաղաքացիների համար: Ընկերությունների հաստատուն ծախսերը ներառում են աշխատավարձերը, դրա հետ կապված հարկերը, գույքահարկը, վարձակալության վճարները, ինչպես նաև վարկային պարտավորությունները, և այլն: Ընկերությունների յուրաքանչյուր խմբի մասով (անհրաժեշտության դեպքում՝ նաև յուրաքանչյուրի մասով) պետք է իրականացվի վերլուծություն և սահմանվի այն գործիքակազմը, որը հնարավորություն կտա նվազագույնի հասցնել ընկերությունների վնասները:

Մասնավորապես, կարծում ենք՝ անհրաժեշտ է առնվազն իրականացնել հետևյալ միջոցառումները.

1. Առանձին աշխատանքներ տանել խոշոր գործատուների և հարկատուների հետ՝ յուրաքանչյուրի մասով մշակելով աջակցության ծրագրեր, որոնք հնարավորություն կտան չիրականացնել աշխատատեղերի և աշխատավարձերի կրճատումներ, շարունակել հարկային պարտավորությունների կատարումները:

2. Ուսումնասիրել ՓՄՁ-ների խնդիրները՝ արդյունավետ գործիքակազմ մշակելու նպատակով: Դրանից ելնելով՝ գործիքակազմը կարող է ներառել հետևյալը.

ա/ տրամադրել եկամտահարկի, շահութահարկի, հողի և գույքի հարկերի գծով արձակուրդներ

բ/ բանկային համակարգի հետ միասին սառեցնել վարկային պարտավորությունների կատարումը, ընդ որում, ոչ թե տեղափոխել բեռը երկու-երեք ամսով՝ այդպիսով մեծացնելով վարկառուների ծանրությունը, այլ իրականում զրոյացնելով վճարվելիք տոկոսային պարտավորությունները: Այստեղ հարց է առաջանում, արդյո՞ք բանկային համակարգը պետք է իր վրա վերցնի առաջացող վնասները ամբողջությամբ: Կարծում եմ՝ ոչ: Բանկերին նույնպես պետք է տրամադրվի որոշակի հարկային արտոնություններ: Մյուս կողմից բանկերը պետք է հաշվի առնեն, որ կուտակված պարտավորությունները հետհամաճարակային ճգնաժամային իրավիճակում վարկառուները նույնպես չեն կարողանալու մարել, ինչը կհանգեցնի նոր հետաձգումների կամ ընկերությունների սնանկությունների, և արդյունքում՝ լուրջ վնասների՝ բանկերի համար: Ուստի տվյալ դեպքում պետք է գտնել պետություն-բանկային համակարգ-վարկառուներ ռիսկերի և վնասների բաշխման կոմպրոմիս՝ միգուցե և ցավոտ: Որպես լուծում՝ կարող է լինել նաև ՓՄՁ-ների գործող վարկերի տոկոսագումարների փոխհատուցումը:

գ/ ՓՄՁ-ների մինչև ճգնաժամը ձևակերպված աշխատակիցների աշխատավարձի փոխհատուցում կամ համաֆինանսավորում:

3. Ավելացնել պետական գնումները՝ ապահովելով տեղական ոչ պարենային արտադրանքի սպառման որոշակի մակարդակ: Որպես առանձին ուղղություն՝ կարող է լինել նաև էլեկտրոնային կառավարության ընդլայնման համար տարբեր լուծումների ձեռքբերում տեղական ՏՏ ընկերություններից:

4. Քաղաքացիներին տրամադրել վարկային, հարկային և պարտադիր վճարների՝ մեքենայի գույքահարկի, ԱՊՊԱ և նմանատիպ վճարների հետաձգում: Հնարավորություն գտնել համաֆինանսավորել նաև ցածր եկամուտներ ունեցող կամ չաշխատող մարդկանց կոմունալ ծախսերը:

Համաճարակից հետո կառավարության գործողությունները պետք է ուղղված լինեն.

Ներքին կառավարելի սպառման աճին
Արտահանման զարգացմանը
Ներդրումների ներգրավմանը
Ներքին սպառման ավելացումը կարող է իրականացվել լիկվիդայնության աճի միջոցով գրեթե բոլոր մակարդակներում՝ քաղաքացիների, ընկերությունների, բանկերի: Տվյալ դեպքում պետք է հաշվի առնել նաև նոր իրավիճակում մարդկանց սպառման վարքագծի հնարավոր փոփոխությունները, որի մասին խոսել ենք արդեն: Մասնավորապես, կան կարծիքներ, որ մարդը սկսելու է սպառել ավելի քիչ, խնայելու է և փորձելու է աջակցել էկոլոգիայի պահպանմանը, օրինակ՝ նվազեցնելով ճանապարհորդությունները:

Մասնավորապես կարող են իրականացվել հետևյալ գործողությունները

1. Համաճարակի ժամանակ բազմաթիվ աշխատատեղերի կրճատման պարագայում՝ պետությունը կարող է հանդես գալ՝ որպես խոշոր «գործատու», ներգրավելով քաղաքացիներին որպես աշխատող որևէ խոշոր, միգուցե նոր ազգային պրոյեկտներում: Օրինակ՝ ստեղծել «Հայաստանը՝ էկոլոգիապես մաքուր երկիր» ծրագիր, որի շրջանակներում պատվիրել յուրաքանչյուր ցանկացող և աշխատանք չունեցող քաղաքացիներին որոշ աշխատանքների իրականացում, ինչպիսիք են, օրինակ, ծառերի տնկումը, աղբահանումը կանաչ գոտիներում, բարեկարգման, կենդանիների պահպանման հետ կապված որոշ աշխատանքներ, և այլն:

Ընդ որում, այս աշխատանքների իրականացումը չի ենթադրում հատուկ գիտելիքների և ունակությունների առկայություն, անհրաժեշտ չէ դասընթացների իրականացում: Ֆինանսական միջոցների առկայության կամ աղբյուրի հասանելիության դեպքում պետությունը կարող է նախաձեռնել նաև ավելի գլոբալ ծրագրեր, օրինակ՝ նոր խելացի կանաչ քաղաքի ստեղծում, որտեղ կարող են ներգրավվել ոչ միայն քաղաքացիներ, այլև շինարարական, խորհրդատվական, ՏՏ, լոգիստիկ, տրանսպորտային և մի շարք այլ փոքր և միջին ընկերություններ:

Ընդ որում, մեծ է հավանականությունը, որ մեկնարկից հետո այս ծրագիրը կարող է դառնալ բավականին գրավիչ նաև ներքին և արտաքին ներդրողների համար: Ծրագրերը կարող են լինել բազմաթիվ և բազմապիսի և պետք է ուղղված լինեն կապիտալ ծախսերի իրականացմանը և ենթակառուցվածքների զարգացմանը:\

1. Ավելացնել ընկերությունների լիկվիդայնությունը վարկային և այլ նպատակային ֆինանսավորման միջոցով: Մասնավորապես, կարելի է ուժեղացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ներդրումների Աջակցման Կենտրոնի (ՆԱԿ) հնարավորությունները՝ տալով վերջինիս նաև ՓՄՁ-ներից, այսպես կոչված, «կորոնավիրուսային» պարտատոմսերի ձեռքբերման իրավունք:

Դա ենթադրում է, որ այն ընկերություններից, որոնց գործունեությունը կամ գործարար ծրագիրը ՆԱԿ-ի կամ դրա համար հատուկ վարձված մասնագիտական կառույցի կողմից կգնահատվի հեռանկարային, վերջինս ձեռք կբերի տվյալ ընկերության պարտատոմսեր՝ ցածր տոկոսով և համապատասխան ժամկետով: ՆԱԿ-ը կիրականացնի նաև ընկերության գործունեության և ծախսումների մոնիտորինգ, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվության տրամադրում՝ ծրագրի արդյունավետությունը և գումարների վերադարձելիությունն ապահովելու նպատակով:

Բանկերի համար որոշակի ժամանակահատվածում փոխել ռիսկայնության հետ կապված ԿԲ-ի նորմատիվները՝ թույլատրելով ֆինանսավորել ընկերություններին՝ առանց վարկի լիարժեք ապահովման:

2. Դիտարկել ժամանակավորապես եկամտահարկի պրոգրեսիվ դրույքի կիրառումը, ընդ որում, ցածր աշխատավարձերի համար կիրառել զրոյական կամ զրոյին մոտիկ դրույքաչափեր, իսկ բարձր եկամուտներ ստացողների համար կիրառել նախորդից բավականին բարձր դրույքաչափեր: Միաժամանակ, ստացված լրացուցիչ եկամուտները բաշխել ցածր եկամուտներ ստացող քաղաքացիներին «պարգևավճարներ» տալու միջոցով: Այս գործողությունները նույնպես կխթանեն սպառումը:

3. Հետևել ԵԱՏՄ գործընկերությունների հետհամաճարակային վարքագծին և ապահովել հայկական ապրանքների ոչ տարիֆային սահմանափակումների վերացմանը:

4. Աջակցել հայկական արտադրանքի արտահանման աշխարհագրության ընդլայնմանը՝ տնտեսական դիվանագիտության պրակտիկ գործողություններով: Թիրախային երկրներում տնտեսական ներկայացուցիչների գրասենյակներ հիմնելու անհնարինության դեպքում՝ յուրաքանչյուր դիվանագիտական ներկայացուցչության համար պետք է սահմանվեն արտահանման և ներդրումների ներգրավման տարեկան չափաքանակները, ինչն արվել էր 2018 թվականին մինչև հեղափոխությունը և, ցավոք, ապագայում չիրականացվեց:

Ամփոփելով՝ ասենք, որ վերոնշյալ կետերը չեն կազմում այն գործողությունների ամբողջական ցանկը, որոնք կարելի է կիրառել տվյալ ճգնաժամի ժամանակ: Իսկ կիրառե՞լ դրանք, թե՞ ոչ, կիրառել ամբողջությա՞մբ, թե՞ ոչ, կախված է Կառավարության ցանկությունից, հնարավորություններից և առկա իրավիճակի գնահատականից¦:

Ռոբերտ Հարությունյան, տ.գ.թ., ՀՀ թեթև արդյունաբերության զարգացման ասոցիացիայի նախագահ, ՀՀ նախկին փոխարտգործնախարար

դիտվել է 315 անգամ
Խարդախության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ ի... Երևանի քաղաքապետը հանդիպել է զբոսաշրջության ո... «Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերը՝ «... Երևանում մթնոլորտային օդի որակը՝ մայիսի 2-7-ը... Արարատ Միրզոյանը Կանադայի ԱԳ նախարարին ներկայ... Կրեմլում մեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազ... Օվերչուկը խոսել է Ռուսաստանի և Հայաստանի միջև... Կստեղծվի դատավորների գնահատման անկախ մարմին․ ... Մայիսի 13-ից դադարում եմ լինել «Էրեբունի» պատ... Համակարգչային հափշտակությամբ պատճառվել է ավել... Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք․... Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խ... Մայիսի 9-ին դեպի Երևան ուղևորվող երթն Աբովյան... Տեսնում եմ բարոյական զարթոնք, այն ինձ շատ ուր... Համացանցում քննարկում են չափազանց շատ նիհարած... Ուղիղ միացում՝ Աբովյանից Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել ... Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է... Լոնդոնն արտաքսում Է ՌԴ դեսպանատան ռազմական կց... Ներկայացվել է «Եվրատեսիլ»-ում «Լադանիվա» խմբի... ԵԱՏՄ ղեկավարները պայմանավորվել են հաջորդ հանդ... ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացո... Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել Այս պահին Աբովյան քաղաքում (տեսանյութ) Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հա... Մեր համագործակցությունը պետք է գործի ի շահ մե... Այս պահին դեպի Երևան երթի մասնակիցները շարժվո... Բոլորս պետք է դեմ դուրս գանք Տավուշում միակող... Ինչու՞ են պետական համակարգում աշխատողներին սպ... «Վրացական երազանքը» կձևավորի իրավիճակը ապակայ... Երևան-Սևան մայրուղին այս պահին (տեսանյութ) Երիտասարդները հոգնել են, 5 տարի է՝ կեղծիքի մե... Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայա... Նավուր-Ճամբարակ ճանապարհին մեքենաներ են բախվե... Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ ի... Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «NVIDIA... ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակ... Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձա... «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստոր... Ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խ... Արտգործնախարարությունն ամփոփել է Արարատ Միրզո... Արենիում նոր դպրոց կկառուցվի, Կապանում՝ «ՔՈԱՖ... Օրհնվեք դուք, երեխեք ջան, հուսով եմ՝ վաղը մյո... Իմ մանկության Շուշիում ես իմ ապագա երեխաների ... Տեսահոլովակի պրեմիերա. Hayat Project՝ «Վերջին... Հովհաննես Ազոյանը զայրացել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին մասնագիտական ուսու... Վիրահայոց թեմն իր զորակցությունն է հայտնում «... Գրեթե 6400 տուն և ամառանոց հեղեղված է մնում Ռ... Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսակա... Հարյուրավոր երիտասարդներ միացան «Տավուշը հանո... Արմավիրում «BMW»-ն գլորվել է ձորը. կան վիրավո... Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆ... Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցում... ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում ... Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությ... Հասնում ենք Աբովյան․ «Շիրակը հանուն Հայրենիքի... Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում... Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպում... Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյ... Էլվիս Փրեսլիի և Ֆրեդի Մերկուրիի լավագույն հիթ... Տավուշյան շարժմանն է միացել նաև «Էջմիածին դաշ... Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց ա... Ոչ ոք չփորձի ինքնուրույն հարց լուծել․ Բագրատ ... «Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել ար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ 17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել... Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին... ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելո... Մոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի ար... Խոսել չգիտեք, չխոսել էլ չգիտե՞ք. Բագրատ սրբազ... Հրդեհ՝ Աբովյան փողոցում Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոս Միքայել... Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի ... «Երևի շորերս էին կարմիր, այդ գույնը իրենք չեն... ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և ա... Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել... Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացի... Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և ... Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից ... Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերբիայի նորան... Բոլոր մասնակից երկրների շահերից է բխում շարու... Հանուն հայրենիքի երթն այսօր կհասնի Աբովյան քա... Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռա... Հրաձգության միջազգային ֆեդերացիայի ներկայացու... Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ե... Իսրայելի բանակը Ռաֆահում իրականացնում է ոչ թե... Գյումրիից դեպի Աբովյան երթին միանում են նաև Ա... «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիս... Բուժաշխատողների համար սահմանվել է դասընթացներ... Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է... Մենք կրկին կապրենք ազգային վերելքներ. Սասուն ... Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը մայիսի 9-ի... Էջմիածնում մի ամբողջ թաղամաս ողողվել է կեղտաջ... Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտա... Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում... Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չ... Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետո...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan