Վրաստանում Կորոնավիրուս է հայտնաբերվել նորածնի մոտ
Մարտի 24-ին, Մառնեուլիից կորոնավիրուսի կասկածանքով Թբիլիսի են տեղափոխել 9 օրական նորածնի, գրում է aliq.ge-ն։ Նա ծանր վիճակում է և միացված է արհեստական շնչառության ապարատին, լրագրողներին ասել է Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի Առաջին համալսարանական կլինիկայի բժիշկ Լալի Թուրձելաձեն, փոխանցում է «Sputnik- Գրուզիան»:
Նորածնի մոտ սուր շնչառական դիսթրես համախտանիշ է. սա կյանքին սպառնացող թոքերի բորբոքային վնասվածք է: Նորածնին արդեն կատարել են կորոնավիրուսի ախտորոշման թեստ, արդյունքները հայտնի կլինեն երեկոյան:
«Պացիենտը ծանր վիճակում է, բայց ոչ անհուսալի: Նրա մոտ սուր շնչառական դիսթրես համախտանիշ է, կատարվում է սովորական վերակենդանացում, ինչպես նախատեսված է նորածինների շրջանում ուղեցույցով: Շնչառական դիսթրես համախտանիշը ավելի ծանր է, քան թոքաբորբը: Մենք ամեն կերպ փորձում ենք երեխային այդ վիճակից դուրս բերել: Ամեն ինչ արվում է ըստ ուղեցույցի, պատասխանի ենք սպասում»,- հայտարարել է Թուրձելաձեն:
Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի առաջին համալսարանական կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանին ևս հաստատել է լուրը։ «Մառնեուլիից ծանր շնչառական անբավարարությամբ, կորոնավիրուսի ախտանիշներով 9 օրական երեխայի են տեղափոխել մեզ մոտ: Այս փուլում նորածնի վիճակը կայուն է: Փորձանմուշը ուղարկվել է Լուգարի լաբորատորիա», — ասել է Ռատիանին:
Հիշեցնենք, Վրաստանում մարտի 25-ին հայտնաբերվել է կորոնավիրուսի 73 դեպք: 10 մարդ առողջացել է: Կարանտինի ռեժիմիում է շարունակում մնալ 4055 մարդ, իսկ բժիշկների հսկողության տակ՝ 252: