Ջորջո Կիելինին կերկարաձգի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ
Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ջորջո Կիելինին համաձայն է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, հաղորդում է gazetta.it-ը։
35-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է այս ամռանը, սակայն իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը ցանկանում է շարունակել համագործակցությունը նրա հետ։
Այս մրցաշրջանում Կիելինին լուրջ վնասվածքի պատճառով երեք հանդիպում է անցկացրել թուրինյան թիմում։