«Բորուսիան» Ջեյդոն Սանչոյի տրանսֆերից ակնկալում է 130 միլիոն եվրո
Դորտմունդի «Բորուսիան» Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի տրանսֆերից ակնկալում է 130 միլիոն եվրո, հաղորդում է գերմանական Bild-ը։
Ջեյդոն Սանչոն դեմ չէ հաջորդ մրցաշրջանն էլ անցկացնել գերմանական ակումբում, քանի որ կարեւորում է Չեմպիոնների լիգայում հանդես գալը։
Ջեյդոն Սանչոյի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու Լոնդոնի «Չելսին»։
Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա ֆուտբոլիստը «Բորուսիայի» հետ մասնակցել է 35 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել 17 գոլ, կատարել 19 գոլային փոխանցում։ Սանչոյի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։