Շուշան Փաշինյանը մեքենա է վարել կառավարական առանձնատան տարածքում, կողքին եղել է մայրը
ՀՀ վարչապետի դուստրը՝ Շուշան Փաշինյանը, իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես է նա մեքենա վարում: Այս կապակցությամբ Աննա Հակոբյանի մամուլի խոսնակն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Շուշան Փաշինյանը մեքենա վարել սովորում էր կառավարական առանձնատան տարածքում։
Նրա կողքին նստած էր մայրը՝ Աննա Հակոբյանը։
Ինչ վերաբերում է մեքենայի մակնիշին, ապա Շուշանը վարում էր ընտանիքին պատկանող Nissan qashqai մեքենան։
Մեքենայում եղած բոլոր անձինք կապել էին ամրագոտիները:
Վարելու ընթացքում ոչ մի անձ կամ կենդանի չի տուժել։