Երևան, 27.Ապրիլ.2024, 00:00 |
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն... Բեյոնսեն ծաղկեփունջ է ուղարկել իր երկու տարեկ... Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մ... «Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայա... Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջա... Պատանիները փորձել են հուշանվեր թղթադրամներով ... Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո...

ՀՀ տնտեսության ակտիվ պաշտպանությունը պետք է գերազանցի համաճարակի տարածման արագությունը. «Ազգային օրակարգ»

Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման եւ տնտեսական վիճակի ապակայունացման վտանգով պայմանավորված, ՀՀ կառավարության հավանությանն է ներկայացվել «Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման առաջին միջոցառումը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Որոշմամբ նախատեսված քայլերը, թեեւ անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլեր են եւ չեն առաջարկում ամբողջական եւ համապարփակ լուծումներ: Այս մասին հայտարարություն են տարածել «Ազգային օրակարգ» կուսակցության տնտեսական հանձնաժողովի անդամներ Նորայր Աղայանն ու Ռաֆայել Լազարյանը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.


«Ըստ որոշման նախագծի, առեւտրային բանկերին եւ վարկային կազմակերպություններին առաջարկվում է տրամադրել վարկեր սահմանված չափանիշներին համապատասխանող տնտեսվարող սուբյեկտներին՝ այդ տնտեսվարողների համար ժամանակ շահելու, պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու եւ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորելու համար: Ծրագրի շրջանակներում կիրառվելու են համաֆինանսավորման, վերաֆինանսավորման եւ սուբսիդավորման գործիքներ: Ծրագիրը նպատակ է հետապնդում տնտեսվարող սուբյեկտների համար մեծացնել ֆինանսական միջոցների հասանելիությունը՝ մինչեւ 24 ամիս տրամադրվող վարկային միջոցների շնորհիվ, որոնք պետք է ուղղվեն աշխատավարձերի, հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների, կոմունալ վճարների վճարմանը, ինչպես նաեւ հումքի, սարքավորումների եւ պարենային ապրանքների ներմուծմանը:

Այս նախագծի կարեւորագույն թերություններից մեկն այն է, որ վարկերի տրամադրման նպատակահարմարությունը վերապահված է վարկային կազմակերպություններին: Թեեւ որոշումը նախատեսում է, որ օժանդակության գործիքների կիրառման կարգը կհաստատվի կառավարության առանձին որոշմամբ, բայց այն նաեւ նախատեսում է, որ այդ կարգն առավելապես վերաբերվելու է տնտեսվարող սուբյեկտներին ներկայացվող պահանջներին եւ միջոցառման շրջանակներում պետության նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելուն: Կարծում ենք, որ չափազանց կարեւոր է կառավարության ծրագրի իրականացումն ըստ տնտեսության ոլորտների, քանի որ ակնհայտ է, որ կան ոլորտներ, որոնք առավելապես զգայուն են կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի առաջացրած խնդիրների նկատմամբ:

Այսպես, տուրիզմը եւ նրան հարակից ոլորտները, ինչպիսիք են կացության, ժամանցի եւ հանրային սննդի կազմակերպման ոլորտները եւ այդ ոլորտներին տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտը արդեն այսօր հայտնվել են լրջագույն խնդիրների առջեւ: Միաժամանակ, այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիաները, արդյունաբերությունը, մանրածախ եւ մեծածախ առեւտուրը առավել կայուն են ճգնաժամի առաջացրած կարճաժամկետ մարտահրավերներին դիմակայելու առումով:

Ակնհայտ է, որ ոլորտային մոտեցում չորդեգրելու պարագայում, վարկային կազմակերպությունները նախապատվություն կտան այն ընկերություններին, որոնք սակավ ռիսկային են եւ, հետեւաբար, առանց այն էլ սուղ միջոցները կուղղվեն այն ոլորտներին, որոնք այսպես, թե այնպես, համեմատաբար կայուն են կարճաժամկետ հատվածում:

Համոզված ենք, որ կարճաժամկետ խնդիրների լուծման առումով, առաջնային պետք է լինի հենց առավել խոցելի ոլորտների աջակցությունը, ինչպիսիք են տուրիզմը եւ նրան հարակից ոլորտները: Այդ իմաստով, նախագծով առաջարկվող ֆինանսական միջոցների հասանելիության մեծացման ուղղված առաջարկներն անհրաժեշտ են, բայց ոչ բավարար: Այդ քայլին զուգահեռ անհրաժեշտ է արդեն իսկ այսօր հայատարարել այդ ոլորտների տնտեսվարող սուբյեկտների համար հարկային արձակուրդ՝ սահմանված ժամկետով: Ժամկետը պայմանավորված պետք է լինի առկա միջոցներով: Այս քայլի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նույնիսկ անտոկոս եւ համաֆինանսավորվող միջոցներ ներգրավելը դեռեւս չի ազատում այդ վարկերը առնվազն մասնակիորեն հետագայում սպասարկելու պարտավորությունից: Ակնհայտ է, որ նույնիսկ համաճարակի բարեհաջող հաղթահարումից հետո ներգնա տուրիստական հոսքերն արագ չեն վերականգնվելու եւ այդպիսի հոսքերի սահմանափակ աճի դեպքում այդ ոլորտի տնտեսվարողները շարունակելու են մղել գոյատեւման պայքար: Այդպիսի պայմաններում լրացուցիչ ֆինանսական բեռի ակնկալիքները չեն կարող լավատեսություն հաղորդել այդ ոլորտի տնտեսվարողներին: Հարկային արձակուրդն, ըստ էության, մատնանշում է այդ լրացուցիչ ֆինանսական բեռի սպասարկման հետագա հնարավոր աղբյուրը: Առաջարկում ենք նաեւ իրականացնել նշված ոլորտների 2019թ. համար հաշվարկված շահութահարկի եւ այլ դեռեւս չվճարված հարկերի տարաժամկետում: Այս քայլերը ոչ միայն կբարելավեն տնտեսվարողների լիկվիդայնությունը, այլեւ լավատեսություն կհաղորդեն այդ տնտեսվարողների այն կոնտրագենտներին, որոնք դրամային պահանջներ ունեն նրանց նկատմամբ: Իր հերթին, դա խթան կհանդիսանա գործող պարտավորաիրավական հարաբերությունները վերանայելու եւ պարտավորությունների կատարման ժամկետները վերանայելու համար։ Այսինքն, նշված ոլորտների կազմակերպությունների նկատմամբ դրամական պահանջով օժտված սուբյեկտներին այս քայլը վստահություն կներշնչի եւ, որպես օրինակ՝ իրենց գործընկեր տուրիստական կազմակերպությանը սնանկ ճանաչելու դիմում տալու փոխարեն, նախապատվությունը կտրվի այդպիսի պարտավորությունների կատարման տարաժամկետմանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ինչպես արդեն նշել ենք, համաճարակի հաղթահարումից հետո ներգնա տուրիստական հոսքերն արագ չեն վերականգնվելու, կարեւոր է արդեն իսկ այսօր մշակել ներքին տուրիզմի խթանման միջոցառումների ավելի համապարփակ ծրագիր: Ներքին տուրիզմի խթանումը կարող է կարճաժամկետ կայունացնող դեր ունենալ, մինչեւ ներգնա տուրիզմի հոսքերի վերականգնումը մինչհամաճարակային մակարդակի:

Կարեւոր է նաեւ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ միջազգային համապատասխան կառույցներից առավել խոցելի ոլորտների օժանդակությանն ուղղված միջոցների ներգրավման ուղղությամբ: Այդպիսի քայլերը պետք է ձեռնարկվեն անհապաղ, քանի որ կանխատեսելի է, որ արդեն իսկ մոտ ապագայում նույնիսկ միջազգային ֆինանսկան շուկաները բախվելու են լիկվիդայնության խնդրի հետ եւ նմանատիպ միջոցների հասանալիությունը խիստ նվազելու է:

Կարեւոր է գիտակցել, որ կորոնավիրուսի համաճարակը, հանդիսանալով առաջին հերթին առողջապահական ճգնաժամ, միաժամանակ լրջագույն տնտեսական ճգնաժամ է: Այս պահին անհրաժեշտ է գտնել այն նուրբ հավասարակշռությունը. մի կողմից՝ համաճարակի կանխարգելման եւ հաղթահարման կարեւորագույն գործառույթներն իրականացնելու, մյուս կողմից՝ տնտեսական ակտիվության պահպանման միջոցառումներն իրականացնելու միջեւ: Այդ համատեքստում, արդեն իսկ հայտարարված արտակարգ դրության խստացումը կարծես անհարկի սահմանափակում է նաեւ տնտեսության այն ճյուղերի գործունեությունը, որոնք հնարավորություն ունեն խելամիտ պաշտպանությամբ աշխատել այս պայմաններում: Այսպիսի պայմաններում կարեւոր է նաեւ տնտեսվարողների համար բավարար ճկունություն ապահովելը: Մասնավորապես, աշխատակիցների պարտադիր զբաղվածություն ապահովելու փոխարեն, որն ի վերջո կարող է հանգեցնել տնտեսվարողների սննանկացման, ՀՀ կառավարությունը կարող է դիտարկել ժամանակավորապես պարապուրդում հայտնվածներին նպաստներ տրամադրելու մոտեցումը:

Նախագծի մեկ այլ խնդիրը կայանում է նրանում, որ այն նախատեսված է, որոշակի բացառություններով, միայն ՀՀ տարածքում գրանցված եւ փաստացի գործունեություն իրականացնող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար, եւ, հետեւաբար, հիմնականում չի անդրադառնում մեր այն քաղաքացիներին, որոնք զբաղվում են միկրոձեռնարկատիրությամբ: ՀՀ հարկային օրենսգրքի 272 հոդվածի Հավելված 3-ով սահմանվում է այն գործունեության տեսակների ցանկը, որոնք կարող են իրականացվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից: Այդպիսի գործունեության տեսակներից են կոշիկի, հագուստի, ժամացույցների, էլեկտրական սարքերի նորոգումը, որոշակի ուսուցման դասընթացների կազմակերպումը, պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեությունը, խնջույքավարների գործունեությունը, զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցումը եւ այլն: Անզեն աչքով էլ նկատելի է, որ այս տեսակի գործունեությամբ զբաղվորները գտնվում են առավել խոցելի իրավիճակում եւ այդպիսի գործունեության բավարար չափով իրականացումը համաճարակային պայմաններում անիրական է: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ առանց անհատ ձեռնարկատեր ձեւակերպելու են իրականացնում իրենց գործունեությունը նաեւ տաքսու վարորդների մեծամասնությունը, որոնց աշխատանքը նույնպես վտանգված է համաճարակի պայմաններում: Կարծում ենք, որ ՀՀ իշխանությունները պետք է ծրագրեր իրականցնեն նաեւ այս խմբերի սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ: Որպես գործիքակազմ կարող է կիրառվել, օրինակ, կոմունալ ծախսերի սահմանված նվազագույն չափով սուբսիդավորումը կամ այդպիսի հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից սահմանված ամսեկան նվազագույն չափով այդպիսի վճարների ներումը/տարաժամկետումը՝ ապագայում այդ հանրային ծառայությունները մատուցող ընկերություններին որոշակի հարկային արտոնությունների տրամադրման երաշխիքներով պայմանավորված: Այս համատեքստում չափազանց կարեւոր է նաեւ ՏՄՊՀ կողմից իր գործառույթների առավել արդյունավետ կատարումը, մասնավորապես, ապրանքների գների անբարեխիղճ աճը կանխարգելելուն ուղղված ակտիվ միջոցառումների իրականացումը:

Երկարաժամկետ հատվածում, համաճարակով պայմանավորված խնդիրների կանխարգելման եւ լուծման տեսանկյունից, չափազանց կարեւոր է տնտեսության տարբեր ճյուղերի վրա համաճարակի ազդեցության գնահատումը եւ մոդելավորումը եւ համապատասխան հակաճգնաժամային ծրագրերի իրականացումը՝ ըստ ճյուղերի, հաշվի առնելով ազդեցության չափը եւ ճյուղի առանձնահատկությունները: Այս փուլում կարեւոր է հիմնական շեշտադրումն ուղղել բազային եւ համակարգաստեղծ ճյուղերի աջակցությանը եւ դրան ուղղել ոչ միայն ՀՀ վարչապետի կողմից հայտարարված առկա աննախադեպ լրացուցիչ ֆինանսական միջոցները, այլեւ, ըստ անհրաժեշտության, գնալ այդպիսի ճյուղերի օժանդակության ծրագրերի իրականացմանը՝ պետական պարտքը մեծացնելու ճանապարհով:

Հույս ենք հայտնում, որ այսուհետ իշխանությունները կգօրծեն ավելի օպերատիվ, քանի որ ճգնաժամային իրավիճակներում կարեւոր են ոչ միայն ճիշտ քայլերը, այլեւ նրանց իրականացումը՝ ճիշտ ժամանակին, եւ հապաղումը կարող է վճռական բացասական դերակատարում ունենալ:

դիտվել է 301 անգամ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն... Բեյոնսեն ծաղկեփունջ է ուղարկել իր երկու տարեկ... Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մ... «Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայա... Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջա... Պատանիները փորձել են հուշանվեր թղթադրամներով ... Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan