Վաղվանից դադարեցվում է միջմարզային հանրային տրանսպորտի գործունեությունը. Շիրակի մարզպետ
Վաղվանից դադարեցվում է նաև միջմարզային և մարզ-Երևան-մարզ հանրային տրանսպորտի գործունեությունը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
«Սեփական մեքենաներով և տաքսիներում թույլատրվելու է միայն երկու անձով (վարորդը ներառյալ) երթևեկելը»,– գրել է նա։
Մարզպետը տեսանյութ է տեղադրել, որում քաղաքացիներին կոչ է արել խստորեն պահպանել պարետի բոլոր ցուցումները և միասնաբար հաղթել ճգնաժամը։