Պետությունը պետք է քաղաքացիներին նվազագույն կենսապահովման բյուջեի չափով գումար տա. Բեռը չպետք է մնա գործատուի վրա. ՀՅԴ
Եթե բնակչությանը սպառնում է վտանգ, իշխանությունը պարտավոր է դա կանխելու եւ մարդկանց անվտանգությունը երաշխավորելը դառնում է առաջին անհրաժեշտության գործողություն: Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, Կառավարությանը ՀՅԴ-ից կողմից ներկայացված առաջարկությունների վերաբերյալ ՀՅԴ կազմակերպած ասուլիսին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով, կառավարությունը նախատեսում է բանկերին լրացուցիչ ռեսուրսներ տրամադրել, անունը դրվում է, թե իբր մարդկանց է օգնում. «Մինչդեռ ուղիղ հակառակ պրոցեսն է կատարվում: Եթե օժանդակություն է անհրաժեշտ, դա պետք է տրվի ուղիղ մարդկանց, ոչ թե միջնորդներին: Սննդի, դեղորայքի, վառելիքի պաշարների համալրման առնվազն 6-ամյս ռեժիմ պետք է սահմանել:
Անհրաժեշտ է, որ պետությունն իր միջոցներն ուղղի ամենախոցելի խմբերին պաշտպանելու իրենց նվազագույն կենսագոյությունը պահպանելու տեսակետից:
Պետությունը պետք է երաշխավորի մեր քաղաքացիներին առնվազն նվազագույն կենսապահովման բյուջեի չափով գումարի տրամադրում:Դա վերաբերում է հատկապես այն աշխատող քաղաքացիներին, որոնք արտակարգ դրության պատճառով չեն կարողանում այցելել աշխատավայրեր: Պետության պարտավորությունն է երաշխավորել այս նվազագույն դրամական միջոցների տրամադրումը: Սա չպետք է մնա միայն գործատուների վրա, միայն աշխատողների վրա»,-ասաց Արծվիկ Մինասյանը:
Նա հավելեց, որ պետությունը պետք է բանակցությունների գործընթաց սկսի միջազգային կառույցների հետ, այս շրջափուլում սառեցնելու արտաքին պարտքի սպասարկումը. սա միջազգայնորեն ընդունված մոտեցում է: