«Տոտենհեմը» կորոնավիրուսի պատճառով ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել
Լոնդոնի «Տոտենհեմն» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում գումար չի ծախսի նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար, տեղեկացնում է Express-ը:
«Տոտենհեմի» ղեկավարությունը կփորձի պայմանագրեր կնքել այն ֆուտբոլիստների հետ, որոնք ամռանը ստանալու են ազատ գործակալի կարգավիճակ: Նշվում է, որ լոնդոնյան ակումբի ղեկավարության ուշադրության կենտրոնում են հայտնվել ամռանը ազատ գործակալի կարգավիճակ ստացող Դանիել Սթարիջը, Օլիվյե Ժիրուն, Տոմե Մենյեն և Դրիս Մերտենսը:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով «Տոտենհեմը» լուրջ ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել և, հնարավոր է, կրճատի նաև թիմի ֆուտբոլիստների աշխատավարձը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատճառով դադարեցված են Եվրոպայի առաջատար ֆուտբոլային առաջնությունները: