Հետաքրքիր է իմանալ. Գիտնականները հայտնել է դինոզավրերի բնաջնջման նոր պատճառը
Կոնեկտիկուտի համալսարանից երկրաֆիզիկոսները հանգել են այն եզրակացության, որ կավճա-պալեոգենային բնաջնջումը կարող էր տեղի ունենալ մոլորակի վրա արեգակնային լույսի աղետալի անբավարարության պատճառով, հայտնում է Phys.org-ը:
Կավճա-պալեոգենային բնաջնջումը տեղի է ունեցել մոտ 66 մլն տարի առաջ եւ հանգեցրել է դինոզավրերի անհետացմանը: Կարծիք կա, որ սա տեղի է ունեցել Յուկատան թերակղզում Չիկսուլուբ աստղակերպի ընկնելու պատճառով, որից հետո մթնոլորտի վերին շերտեր են բարձրացել հալված պինդ ապարների տաք ամպերը: Սա հրահրել է գլոբալ անտառային հրդեհներ:
Այրման արգասիքները ձեւավորել են փոշու ամպեր, որոնք խոչընդոտել են արեգակնային լույսի թափանցմանը: Դրա պատճառով մոլորակի միջին ջերմաստիճամը նվազել է 26 աստիճանով, նշում են գիտնականները:
Հետազոտողները ստեղծել են հատուկ մոդել՝ գնահատելու համար, թե փոշու, մրի եւ ծծումբի արտանետումները որքանով են ազդել կլիմայի գլոբալ փոփոխության վրա: Պարզվելը ցուրտն ուժգին է եղել, բայց ոչ այնքան, որ հանգեցներ զանգվածային բնաջնջման: Միաժամանակ, հրդեհների արտանետումների ամպերը կարող էին կլանել արեգակնային լույսի մեծ մասը եւ շուրջ մեկ տարի ամբողջությամբ կանգնեցնել ֆոտոսինթեզի պրոցեսները: Սա դինոզավրերին զրկել է կերային բազայից եւ խախտել սնվելու շղթան, նշում են հետազոտության հեղինակները: