Թաիլանդում բրնձի գները կտրուկ աճել են կորոնավիրուսի և երաշտի պատճառով
Տարեսկզբից Թայլանդում բրնձի գների ռեկորդային աճ է գրանցվել, գրում է Bangkok Post-ը: Երկու ամսում ասիական երկրների համար այս ռազմավարական արտադրանքի արժեքն աճել է առնվազն մեկ քառորդով, սակայն դա դեռ վերջնակետը չէ, փոխանցում է RG-ն:
Պարբերականի տվյալներով` պատճառը պահանջարկի խուճապային աճն է կորոնավիրուսի տարածման ֆոնին: Փորձագետների կարծիքով` հիասթափեցնող վիճակագրությունը ակնհայտորեն ցույց է տալիս COVID-19-ի պատճառով աճող խուճապը թագավորության բնակիչների շրջանում: Երկրորդ պատճառն ամենաուժեղ երաշտն է վերջին 40 տարվա ընթացքում, որն ընդգրկել է երկրի կենտրոնական Սուպհանբուրի եւ Փհեթչաբուրի նահանգները, որտեղ ամենամեծ բրնձի դաշտերն են գտնվում:
Մինչեւ վերջերս տեղական խանութներում բրնձի բազմազան տեսակներ էին ներկայացված, սակայն մարտից իրավիճակն արմատապես փոխվել է: Սուպերմարկետներից ամենաարագը գնում են հենց բրինձը, որն անփոխարինելի բաղադրիչ է տեղական ուտեստների մեծ մասում:
Հիշեցնենք, որ Թաիլանդում, որն աշխարհում բրնձի խոշորագույն արտահանողներից մեկն է, երկուշաբթի օրը կորոնավիրուսով վարակման 721 դեպք է գրանցվել: