Արցախում նախագահական ընտրությունները չեն հետաձգվի. Երկրի ողջ տարածքով նախապատրաստական և առողջապահական մեծ աշխատանքներ են իրականացվում. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.
«Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախում կայանալիք ընտրություններին ընդառաջ, երկրի ողջ տարածքով նախապատրաստական մեծ աշխատանքներ եւ համապատասխան գործընթացներ են իրականացվում:
Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առողջապահության նախարարության հետ համատեղ համալիր միջոցառումների շարք է իրականացնում քվեարկության օրը հնարավոր առողջապահական սպառնալիքները կանխելու եւ ընտրությունների օրվա հրամայականին համահունչ ընտրություն կազմակերպելու համար:
Արցախի առողջապահության նախարարությունն արդեն իսկ հայտնել է, որ մինչ այս պահը վարակի տարածման դեպքեր չեն արձանագրվել, եւ դրա հետ կապված ամեն ինչ վերահսկվում է:
Ըստ Արցախից եկող տեղեկությունների, երկրում հսկողության ուժեղացման եւ կանխարգելիչ մեծածավալ աշխատանք է իրականացվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: