«Հետևում եմ, բա ձեր մասկան որտե՞ղ է». քաղաքացին հանդիմանել Աննա Հակոբյանին
Ինչպես արեն քիչ առաջ նշեցինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Երևան քաղաքում կորոնավիրուսից պաշտպանվելու վերաբերյալ բուկլետներ է բաժանել: Այդ ընթացքում նա հանդիպել է մի քաղաքացու, ում հորդորել` հետևել կորոնավիրուսից պաշտպանվելու եղանակներին, ինչին ի պատասխան քաղաքացին ասաց. «Հետևում եմ, բա ձեր մասկան որտե՞ղ է»:
Աննա Հակոբյանը պատասխանեց. «Մենք դրա մասին կխոսենք»:
Վարչապետի կինը մտավ նաև դեղատուն, մթերային խանութներ` տեղեկատվական բուկլետները բաժանելու համար:
Հակոբյանը բուկլետ տվեց նաև կրպակի վաճառողուհուն, վերջինս նշեց, որ առևտուր չկա, ինչին ի պատասխան Աննա Հակոբյանն ասաց. «Տվյալ իրավիճակում լավ է, որքան էլ տարօրինակ է հնչում, որ մարդ չկա»: