«Բարսելոնան» չի կարողանում համաձայնության հասնել Տեր Շտեգենի հետ
«Բարսելոնան» չի կարողանում համաձայնության հասնել թիմի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի հետ նոր պայմանագրի վերաբերյալ, հաղորդում է Diario Sport-ը։
Այս ամիս կատալոնական ակումբը 27-ամյա խաղացողին առաջարկել է նոր պայմանագիր մինչեւ 2024թ․ հունիս, տարեկան 6,5 միլիոն եվրո աշխատավարձով, գումարած բոնուսներ։ Տեր Շտեգենը համաձայն չէ վարձատրության չափի հետ, քանի որ նախկինում «Բարսելոնայից» ստացել է ավելի շահավետ առաջարկներ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։ Պայմանագրով նրա տրանսֆերային գինը սահմանված է 180 միլիոն եվրո։