Դեպք չի գրանցվել, որ արտահանված սննդամթերքը վարակված լինի. Էկոնոմիկայի փոխնախարար
ԵՏՄ եւ այլ երկրներ արտահանում իրականացվել է, բայց դեպք չի գրանցվել, որ սննդամթերք կամ այլ տեսակի արտադրանքներ վարակված լինեն։ Այս մասին այսօր՝ մարտի 23–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանկ ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանն՝ անդրադառնալով սահմանում իրականացվող հսկողություններին։
«Որեւէ պաշտոնական հրատարակում չի եղել ՌԴ–ի կողմից համաճարակի հետ կապված, հսկողության, ստուգման հետ կապված։ Իրականացվում են ընթացակարգով գործող բոլոր ստուգումները»,– ասաց Սիմոնյանը։