Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է կորոնավիրուսով 1238 վարակվածների մասին
Երկուշաբթի՝ մարտի 23-ի առավոտյան, Իսրայելի առողջապահության նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսի վերաբերյալ նոր տվյալներ: Այս պահին երկրում գրանցված է COVID-19-ով հիվանդացած 1238 մարդ (մեկ օրում 293 նոր դեպք): Հիվանդացածներից մեկը մահացել է: 24-ը ծանր վիճակում են, 34-ը՝ միջին ծանրության, մնացյալի մոտ հիվանդությունը թեթեւ է ընթանում: Կորոնավիրուսից հետո 37 առողջացածները հիվանդանոցներից դուրս են գրվել, հայտնում է NEWSru.co.il-ը:
Հիվանդացածների մեծ մասը հոսպիտալացվել է: 464-ը գտնվում են տան պայմաններում, 120-ը՝ հյուրանոցների հատուկ սարքավորված սենյակներում:
Գրեթե 130 հազար իսրայելցիներ գտնվել են կամ գտնվում են կարանտինի մեջ (ներկայումս այդպիսի 74 հազարից ավելի մարդ կա):
Վերջին մեկ օրում վերցվել է կորոնավիրուսի ախտորոշման 5268 անալիզ (թեստերի թվի մեծացմանը զուգահեռ մեծանում է նաեւ հայտնաբերված հիվանդների թիվը):
Հիվանդացածների մասին (երթուղիները, շփումները եւ այլ մանրամասներ) մշտապես թարմացվող տեղեկություններին կարելի է ծանոթանալ առողջապահության նախարարության կայքում (իվրիտ):
Երկրի առողջապահության նախարարությունը հեռախոսների համար բջջային հավելված է թողարկել, որի միջոցով օգտատերը կարող է ստուգել՝ վիրուսակրի կողքին լինելիս ենթարկվե՞լ է արդյոք կորոնավիրուսով վարակվելու սպառնալիքին: Հավելվածը հասանելիություն ունի տվյալներին, որոնք հավաքվել են ՇԱԲԱԿ տեխնոլոգիայի միջոցով՝ թոստի դրական արդյունքը ստանալուն նախորդած 14 օրերին հիվանդների եւ կորոնավիրուսի կրողների տեղաշարժման մասին: