Դոմինիկա կղզու վրա հայտնաբերվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
Կարիբյան Դոմինիկա կղզու վրա հայտնաբերվել է կորոնավիրուսի առաջին դեպքը, հայտնում է Dominica News-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունը:
Վարակվածը Մեծ Բրիտանիայից վերադարձած Դոմինիկայի 54-ամյա քաղաքացի է: Նա այժմ տնային կարանտինում է եւ գտնվում է բժիշկների հսկողության տակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարել էր նոր կորոնավիրուսի բռնկման մասին: Աշխարհում արդեն ավելի քան 292 հազար մարդ է վարակվել կորոնավիրուսով, մահացել է ավելի քան 12.7 հազար մարդ: