Ռոնալդուի հանձնած կորոնավիրուսի թեստը բացասական է եղել
Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն վարակված չէ կորոնավիրուսով, տեղեկացնում է A Bola-ն:
Պորտուգալացի ֆուտբոլիստը մարտի 22-ին COVID-19-ի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է եղել:
Հիշեցնենք, որ «Յուվենտուսի» 3 ֆուտբոլիստ՝ Դանիելե Ռուգանին, Բլեզ Մատյուիդին և Պաուլո Դիբալան վարակված են կորոնավիրուսով: Մեկուսացված է ֆուտբոլիստների հետ շփում ունեցած «Յուվենտուսի» 121 հոգանոց անձնակազմը:
Հավելենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն այժմ գտնվում է Պորտուգալիայում: