Մարոկկոյի իշխանությունները ցանկանում են դադարեցնել տպագիր մամուլի թողարկումը կորոնավիրուսի պատճառով
Մարոկկոյի իշխանությունները կողմ են տպագիր մամուլի թողարկումն ու տարածումը դադարեցնելուն կորոնավիրուսի պատճառով, հաղորդում է Gazeta-ն:
Կառույցի տեղեկություններով՝ այդ քայլն անհրաժեշտ է Մարոկկոյում մարտի 20-ին սահմանված արտակարգ սանիտարական դրության ռեժիմով նախատեսված միջոցառումներն իրականացնելու շրջանակում:
Իշխանությունները կոչ են արել մամուլին շարունակել տեղեկատվություն տրամադրել երկրի բնակչությանն այլընտրանքային եղանակով:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարել էին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունը նոր տիպի կորոնավիրուսն է, որն անվանվել է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել էր նոր կորոնավիրուսի բռնկումը որպես պանդեմիա: