Ա. Սարգսյանի և Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի միջև երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո կապ է հաստատվել երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի միջև երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո, Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ, կապ է հաստատվել երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Մեր հեռախոսային խոսակցության ընթացքում կիսեցինք երկու երկրների փորձը եւ ճշգրտեցինք կորոնավիրուսի դեմ պայքարի մեր մոտեցումները՝ պայմանավորվելով շփումները տեղափոխել ավելի մասնագիտական դաշտ համաճարակաբանների եւ վարակաբանների միջեւ։
Մեր խոսակցության պահին Իսրայելում կար 1000 հաստատված դեպք, որից 20-ը ինտենսիվ թերապիայի կարիք ուներ»,-նշել է Թորոսյանը: