Emirates ավիաընկերությունը դադարեցնում է բոլոր ուղեւորատար չվերթները կորոնավիրուսի տարածման կապակցությամբ
Emirates ավիաընկերությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է բոլոր ուղեւորատար չվերթները կորոնավիրուսի տարածման կապակցությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Այսօր (կիրակի, խմբ.) մենք որոշում ենք կայացրել ժամանակավորապես դադարեցնել բոլոր ուղեւորատար թռիչքները 2020 թվականի մարտի 25-ից: SkyCargo փոխադրումները (դուստր բեռնափոխադրող ավիաընկերություն, խմբ.) շարունակվում են: Այդ ցավալի, սակայն պրագմատիկ քայլը կօգնի Emirates Group-ին պահպանել գործունեության կենսունակությունն ու աշխատատեղերն ամբողջ աշխարհում՝ խուսափելով կրճատումներից»,- թվիթերյան իր էջում հայտարարել է ավիաընկերությունը: