Խնդրում եմ մեր հայրենակիցներին Ռուսաստանից Հայաստան ուղեւորվելիս օգտվել միայն օդային տրանսպորտից. վարչապետ
Խնդրում եմ մեր հայրենակիցներին Ռուսաստանից Հայաստան ուղեւորվելիս օգտվել միայն օդային տրանսպորտից:Այս մասին ֆեյսբուքյան լայվով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ներկայացնում է կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարությունը:
«Այս անգամ որպես բացառություն մենք խնդրեցինք, նրանք բացեցին ճանապարհը, բայց պետք է հարգենք միմյանց կանոնները եւ խնդրում եմ մեր հայրենակիցներին Ռուսաստանից Հայաստան ուղեւորվելիս օգտվել միայն օդային տրանսպորտից: Բայց Վերին լարսը բաց է բեռնափոխադրումների համար եւ բեռնափոխադրումներ կատարվելու են»,- ասաց նա:
Փաշինյանը հավելեց, որ չկա եւ չի լինելու երկիր, որը կարողանա խուսափել կորոնավիրուսի վարակից:
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 194-ի: