Գյումրիում 42-ամյա տղամարդ է վրաերթի ենթարկվել․ վիճակը ծանր է
Շիրակի մարզում այսօր՝ մարտի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Ժամը 14:30-ի սահմանում 22-ամյա Ավետիս Մանդալլյանը Գյումրու Շիրակացի փողոցում իր վարած Infiniti մակնիշի 70 FX 170 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գյումրի քաղաքի բնակիչ, 42-ամյա Միքայել Բարիկյանին: Նա ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրու հիվանդանոց, որտեղից էլ սանավիացիայով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։